Ի՞նչ հագնել ամանորյա տոներին. այս հարցն արդեն վաղուց տանջում է բոլոր լեդիներին: Ակնհայտ է մի բան, որ պետք է փորձել համադրել աշուն-ձմեռ 2013 հավաքածուների թրենդներն ու նորաձևության աստղերի փորձը: LN-ը կօգնի Ձեզ գտնել ու ճիշտ համադրել այն, ինչ հաճախ կարելի է տեսնել ամսագրերի շապիկներին:

50-ականներն հիշեցնող կարմիր զգեստն այս տարի նույնպիսի must have է, որքան Շանելի փոքրիկ սև զգեստը: Նման զգեստը կարելի է համադրել սև լաքե կոշիկների ու կարմիր կլատչի հետ: Եթե հետաքրքրություն եք ուզում մտցնել, գնեք վառ գույների բիժուտերիա բարոկկո ոճում:

1. Наталья Водянова; 2. платье Dolce & Gabbana; 3. туфли SHOES-A-PORTER; 4. клатч Ted Baker; 5. серьги River Island

Ամենահամեստ ձևն ունեցող զգեստում անգամ հնարավոր է անչափ էլեգանտ լինել: Խնդիրը ճիշտ համադրելն է: Էմմա Սթոունը, օրինակ, նախապատվությունը հենց պարզությանն է տալիս: Ամենահասարակ զգեստ` համադրված «տարօրինակ» ու չափազանց վառ աքսեսուարներով:

1. Эмма Стоун (Emma Stone); 2. платье Topshop; 2. серьги River Island; 4. клатч BGN; 5. воротничок Karl by Karl Lagerfeld

Բորդոն 2013 թ. ձմռան գույներից մեկն է: Ուրեմն ինչու՞ Նոր տարին հենց այդ գույնով չդիմավորել` համադրելով զգեստը սև աքսեսուարների հետ, ինչպես դա արել էր Կիրա Նայթլին:

1. Кира Найтли (Keira Knightley); 2. платье Topshop; 3. ремень Asos; 4. клатч Zara; 5. кольцо Pieces

Ոսկու ու արծաթի փայլը ճիշտ օգտագործելը պրոբլեմային է, բայց մի վախեցեք էքսպերիմենտներից: Օրինակ կծառայի Քեյթ Մոսը, ով հիանալի կարողանում է խաղալ այդ գույների մեջ:

1. Кейт Мосс (Kate Moss); 2. платье Michael Michael Kors; 3. браслет Juvalia & You; 4. клатч Oasis; 5. балетки Next

Պաստելային գույները հավերժ նորաձև են: Դրանց միջոցով հեշտ է ռոմանտիկա ստեղծելը: Թող բոլորը մտածեն, թե Դուք հենց նոր դուրս եկաք հեքիաթից: Նման մի կերպար, բայց համեմված քիչ ագրեսիվ շտրիխներով, կերտել էր Ալեքսա Չանգը:

1. Алекса Чанг (Alexa Chung); 2. платье BGN; 3. туфли Zara; 4. браслет Asos

Այս տարի բոլոր աշխարհահռչակ բրենդները, լինի դա Prada-ն, թե Dolce & Gabbana-ն, իրենց հավաքածուներում լուրջ տեղ էին հատկացրել պրինտներին: Հետևեք Սկարլետ Յոհանսոնի կերպարին ու փորձեք համադրել գունային Ձեր պրինտը:

1. Скарлетт Йоханссон (Scarlett Johansson); 2. платье H&M; 3. кольцо Topshop; 4. клатч Love Moschino; 5. туфли Zara

Փայլուն զգեստները, որ պահանջում են լուրջ ուշադրություն աքսեսուարներ համադրելիս, ևս շատ ակտուալ են եկող տարում: Ընտրեք համեստ կլատչ ու բիժուտերիա և հանգիստ կարող եք կրել փայլուն զգեստ, ինչպես դա անում է Ջեսիկա Բիլը:

1. Джессика Бил (Jessica Biel); 2. платье Michael Michael Kors; 3. кольцо River Island; 4. клатч Asos

Հետևելով Պենելոպե Կրուսի օրինակին` շատ հեշտ է հասկանալ, որ խիստ տղամարդկային սկիզբ հիշեցնող դասական պիջակներն ու կոմբինիզոնները ճիշտ համադրելու դեպքում դառնում են անսահման սեքսուալ: Դրանք ուղղակի պետք է համադրել փոքր-ինչ փայլուն ու ավելի խաղարկային իրերի հետ, և ամանորյա կերպարը պատրաստ է:

1. Пенелопа Крус (Penélope Cruz); 2. комбинезон Zara; 3. серьги Green Tamarind; 4. клатч Galliano; 5. туфли H&M

Աղբյուր` LADYNEWS.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել