GalaTV.am-ը գրում է.
Մյանմարի մայրաքաղաքում ընթանում է խաղաղ համաժողով կառավարության եւ զինված խմբավորումների միջեւ քաղաքական երկխոսության առաջին փուլից առաջ, տեղեկացնում է Euronews-ը:
Նախագահ Տխեյն Սեյնի ելույթից հետո հանդես է եկել Աուն Սան Սու Չժին, ում կուսակցությունը՝ Ազգային լիգա հանուն ժողովրդավարության, ստացել է ձայների մեծամասնությունն անցյալ տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին:
«Այս շրջանում, հիմնվելով մեր ձեռք բերած մանդատի վրա, ճիշտ կլինի անել այն, ինչին սպասում է ժողովուրդը: Մենք պատրաստ ենք մեզ վրա վերցնել պատասխանատվությունը երկրում խաղաղություն պահպանելու հարցում: Եվ ես հույս ունեմ, որ մեզ կօգնեն բոլորը»,- ասել է Սան Սու Չժին:
Անցյալ տարվա դեկտեմբերին Մյանմարի դաշնային խորհրդարանը վավերացրել է հրադադարի պահպանման համազգային համաձայնագիր, ինչը կառավարությունը ստորագրել է զինված 15 խմբավորումներից 8-ի հետ: Սան Սու Չժին կոչ է արել բոլորին մասնակցել երկրում խաղաղության պահպանման գործընթացին:
Նյութի աղբյուր՝ http://galatv.am/hy/international/135841/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել