Մեկ անգամ չէ, որ խոսվել է Հայաստանում ուժեղ ընդդիմության բացակայության մասին: Դա գիտակցում են թե՛ ժողովուրդը, թե՛ իշխանությունը, թե՛ ադեկվատ ոչ իշխանական գործիչների մեծամասնությունը: Սա լուրջ խնդիր է մեր հասարակության համար:
Այս խնդիրը ևս մեկ անգամ իրեն զգացնել տվեց այսօր, երբ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ակտիվիստները, փոքրիկ տոնածառերը ձեռքներին, «Տոնածառ ջան, տոնածառ» երգը երգելով, երթ կազմակերպեցին դեպի Ազատության հրապարակ:
Իհարկե այս ամենը շատ սովորական երևույթ կլիներ, եթե Ազատության հրապարակում հավաքներ կազմակերպող մարդիկ չխոսեին երկրում հեղափոխություն անելու, ժողովրդին «փրկելու» և այլնի մասին: Նման քայլի կարող էին գնալ մի խումբ ակտիվ երիտասարդներ, ովքեր ուղղակի որոշակի խնդիր բարձրաձայնելու համար կարող էին նման ակցիա կամ ֆլեշմոբ իրականացնել:
Կարծում եմ, ակնհայտ է, որ այս անլրջությամբ փորձ է արվում տապալել իշխանության դեմ իրական պայքարը: Եվ գիտեք, մեղավորը բնավ այն մարդիկ չեն, ովքեր դեռ գալիս են Ազատության հրապարակ, այլ նրանք, ովքեր ղեկավարում են այս անլրջությունը, ինչն ընդհանրապես կապ չունի քաղաքականության կամ իշխանության դեմ պայքարի հետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/khachatrian.jor/posts/1781673512059937?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել