Երեկ նորակոչիկների էինք ճանապարհում Հայոց բանակում ծառայելու: Ասում են՝ հայրենիքին պարտքը տալու են գնում զինվորները: Երեկ և ընդհանրապես վերջին տարիներին, երբ նայում եմ ծառայության մեկնող մեր տղերքին, լեզուս չի պտտվում ասել, որ նրանք մեկնում են իրենց պարտքը տալու հայրենիքին: Ընդհանրապես մարդկային բնույթն այնպիսին է, որ ոչ ոք չի սիրում, երբ պարտք է լինում ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին: Նմանապես տհաճ է, երբ պետք է պարտքը վերադարձնես: Տղերքի ուրախ-զվարթ դեմքերին նայելիս չեմ կարող ասել, որ գնում են պարտքը «փակելու». նրանք գիտակցված և մոտիվացված գնում են հայրենիքին ծառայելու, պաշտպանելու և հարկ եղած դեպքում ընդլայնելու` ազատագրելու: Իսկ որ առավել հաճելի է՝ վաղուց նորակոչիկներից չեմ լսել. «Ախպեր, բանակ չեմ գնում, տանում են»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել