Պարոն Աշոտյանին շուտափույթ ապաքինում եմ ցանկանում:
Բայց մտքովս մի բան է անցնում, ասենք, կարող ա՞ Աստծո կամքով ա եղել էս դեպքը, որպեսզի նախարարս հիվանդանոցում ահագին ազատ ժամանակ ունենա մտորելու, թե այ մարդ, բա որ ծառայողական մեքենայով ման եկող մարդը, ում ոտքը գրեթե ասֆալտին չի կպնում, ընկնում՝ վնասվում ա իր տան շեմին, բա մի գյուղից մինչև մյուս գյուղը սար ու ձոր ոտքով գնացող երեխան ի՞նչ հալի կլինի....
Ու որպեսզի նաև անձամբ համոզվի, որ հանգիստ կարող ես ոտքդ դնել գետնին ու արս ու փարս լինես, եթե ձմեռ ա ու սառած գետին...
Ասում եմ՝ ոնց ամեն Աստծո օր ծառայողական մեքենան կանգնում է Ձեր դռան առջև, պարո՛ն նախարար, էնպես էլ ԱՄԵՆ ԱՍՏԾՈ ՕՐ տրանսպորտ պիտի տրամադրվի դպրոցականներին, որպեսզի ՄԵՐ երեխեքն էս սառնամանիքին , ձյուների ու սառուցների միջով մի քանի կիլոմետր ապահով գնան ու ետ գան տուն:
Գիտե՞ք՝ քանի երեխա դասի չի գնում ձմռանը տաք կոշիկ չունենալու ու ճանապարհի հետ կապված անհարմարությունների պատճառով... Գիտե՞ք, թե քանի ընտանիք է էս պատճառով լքում գյուղն ու տեղափոխվում մոտակա քաղաք:
Կամ արդյո՞ք աշակերտը, որն էսքան ճանապարհ է կտրում ոտքով, 6 ժամ դասին նստում թաց ոտքերով ու ահռելի ճանապարհ էլ կտրում ա, որ տուն գա, էսքան փորձություններից հետո ժամանակ ու ուժ կգտնի դաս սովորելու համար...
Դուք ակամայից խլում եք աշակերտի թանկ ժամանակն ու ռեսուրսները, որպեսզի բենզին ու գազ խնայեք:
Մինչդեռ երեխաներն աննպատակ մաշում են իրենց միակ կոշիկը, ու ընտանիքը կանգնում ա ավելորդ, չնախատեսված ծախսերի առջև...
Էլ չեմ ասում՝ մրսել, ցրտահարվել ու հիվանդանալ էլ կա....
Ձեր երեխան քանի՞ օր կարող է էսպես դպրոց հաճախել:
Էլ չեմ ասում գյուղական դպրոցների անմխիթար վիճակի մասին:
Այս խնդիրը լուծելը մի՞թե վեր ա Ձեր ուժերից:
Հո Ձեր գրպանից չպիտի՞ վճարեք, մեր հարկերով եք վճարելու, չէ՞:
Եթե մեզանից ոչ մեկ դեմ չի, ուրեմն ինչո՞ւմն է խնդիրը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anushanahit/posts/958286577575609
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել