Էս թեմային չէի ուզում անդրադառնալ, բայց չկարողացա: Էդքան ընկերներիս մեջ միայն մի քանի հոգու գրառումներում հանդիպեցի անդրադարձ մեդալի երկու կողմերին էլ: Մեծ մասը միայն Շուշանի մեկնաբանության վրա էին ֆիքսվել: Որ իր մեկնաբանությունը պատասխանն էր «ազգիցս նողկալու» մասին մեկնաբանությանը, դա ոչ մեկին ոնց որ թե չէր էլ հետաքրքրում:
Հիմա ուզում եմ հարցնել՝ ո՞նց ա, Շուշանին քլնգեցիք, հանգստացա՞ք:
Էլ սահմանին զինվոր չի զոհվելու, չէ՞: Թե՞ որ մեկը հիստերիկ բան ա գրում էն մասին, որ ոչ մեկս չի հասկանում զոհված զինվորի ծնողների ցավը, որ նողկում ա երկրիցս, ազգիցս, որ Պաշտպանության նախարարն ու պետությունն են մեր զինվորներին սպանում, ոչ թե թուրքը, դրանից թուրքը դադարելու ա սահմանին մեր տղերքին սպանել: Ազգովի ռազմագետ ենք դառել, թե բա ինչի՞ ենք մատղաշ տղերքին սահման ուղարկում: Որովհետև ՊԱՏԵՐԱԶՄ Ա, որովհետև ստեղ` Երևաններում, Արմավիրներում ու Արտաշատներում, խաղաղ ա, բայց սահմանին պատերազմը չի դադարել երբեք, ու այդ սահմանները պահել ա պետք, որ մենք ստեղից կարողանանք զարմանալ, թե ինչի են մատղաշ տղերքին սահման ուղարկում:
Որովհետև էդքան պայմանագրային զինծառայողներ չկան, որ բոլոր դիրքերում միայն պայմանագրայիններ լինեն, իսկ պոտենցիալ պայմանագրային դարձողներն էլ բավարարվում են ֆեյսբուքում մեկնաբանություններ գրելով:

Որովհետև մենք ապրում ենք պատերազմական գոտում, ու եթե վաղը պատերազմ սկսվի, այդ նույն մատղաշ տղերքն են պատերազմ մեկնելու, ու պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե իրենք դիրքերի մասին պատկերացում կազմեն միայն այդ ժամանակ, ու երբ դիվերսիոն փորձերը լինեն ոչ թե ամսական մի քանի անգամ, այլ օրական մի քանի անգամ:
Որովհետև ժամկետային զինծառայողները 18-23 տարեկան են, կախված նրանից՝ բուհ ավարտած են, թե՝ ոչ, իսկ դա էն տարիքն ա, երբ զգոնությունն ու արագությունը տեղում ա, երբ փորձի պակասը լրացվում է մարմնի ու ուղեղի ճկունության հաշվին (բանակ դրա համար են այդ տարիքում տանում, ոչ թե, ասենք, 30 կամ 40 տարեկանում):
Ես չեմ էլ ուզում գրել, թե ինչեր է Շուշանն արել մեր բանակի համար, քանի անվճար համերգ ա կազմակերպել զորամասերում, ինչեր ա արել, ինչի մասին չի կարելի գրել, որովհետև դիրքերի հետ ա կապված, ու չեմ էլ ուզում հարցնել, թե ազգիցս նողկացող մեկնաբանություն գրողը կամ իր մեկնաբանությունը հավանողներն ինչ են արել, քանի ծնողի են այցելել ու փորձել գոնե իրենց այցելությամբ սփոփել նրանց վիշտը, այդ ամենը կարևոր չի: Կարևորն այն է, որ մենք չենք գիտակցում, որ պատերազմ է, որ Սումգայիթի ու Բաթվի ջարդեր իրականացրած ոհմակը ոչ մի րոպե չի վարանի նույնը հայկական քաղաքներում կամ գյուղերում կրկնելուց, ու որ սահմանին պատերազմը շարունակվելու ա այնքան ժամանակ, քանի չի համակերպվել «իր տարածքների 20 տոկոսը կորցնելու» հետ, անկախ նրանից՝ ով կլինի իրենց նախագահը և պաշտպանության նախարարը, ու շարունակելու ա կրակի տակ պահել մեր դիրքերն ու գյուղերը... Ու եթե մենք էսօր ասում ենք՝ «ինչի՞ պետք ա մեր տղերքն Արցախում ծառայեն», ուրեմն պետք ա պատրաստ լինենք վաղն էլ ասելու՝ «ինչի՞ պետք ա մեր տղերքը Սյունիքում կամ Գեղարքունիքում ծառայեն» ու մեր երկիրը հանձնելու թշնամուն ու կոտորվելու, ինչպես 100 տարի առաջ...
Կից նյութն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել