Կամայական իշխանությունը ենթադրում է գիտելիքի անհամաչափություն հօգուտ իշխողների, որը նաև ամրապնդված է բռնություն գործելու լեգիտիմ իրավունքով և այլն, ինչն այս պահին կարևոր չէ: Ենթադրվում է, որ իշխողը գիտի ավելի լավ, թե ինչ է պետք իշխվողին, ինչն է նրա համար լավ, իսկ ինչը՝ վատ: Հիմա երգիչներից, կռազի ու մազի շոֆերներից, թաղի խառոշիներից ու նախկին խառատներից (չեմ վիճում, որ այս մոտեցումը ևս ներկայացուցչական մոդել ստեղծելու ճանապարհ է) ձևավորված ԱԺ-ն, որը սահմանում է նորմերը, կառավարությունը, որն ակտիվորեն մասնակցում է այդ նորմերի ձևավորմանը և իրականացնում դրանք և մյուս կարևորագույն ինստիտուտներն անգամ ֆորմալ (կենսագրականների մակարդակով) չի ամրապնդում գիտելիքի ասիմետրիայի մասին թեզը, ավելին՝ շուռ է տալիս այն 180 աստիճանով... Կարծում եմ, որ դա է պատճառներից մեկը, որ ժողովուրդը բոլոր հարմար դեպքերում փորձում է չենթարկվել կամ հակադրվել, մյուս կողմից երևի դա է դրդում իշխողներին ձեռք բերել գիտական աստիճաններ կամ ներառվել մերձգիտական կառույցներում (դրանով մատնելով իրենց):
Սա նույն իրավիճակն է, երբ 8-րդ դասարանը զոռով ավարտած սերժանտն իր հայեցողությամբ կազմակերպում է բուհից հետո բանակում հայտնվածների կյանքը (չեմ հավատում, որ նման մարդը կարա ռազմական հանճար լինի, անգամ եթե ի հակադրություն օրինակ բերեք, դա պատահականություն է, այլ ոչ թե օրինաչափություն)...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել