Երբ Զևսը փախցրեց Եվրոպային, գերվել էր աղջկա հրաշք գեղեցկությամբ։ Աղջիկն իսկապես լավն էր, Զևսն ու Եվրոպան հոյակապ սերունդ տվեցին...Երբ ասում էինք եվրոպական փիլիսոփայություն, մենք տեսնում էինք Պլատոնին և Արիստոտելին, Կանտին և Հեգելին... Երբ ասում էինք եվրոպական երաժշտություն՝ Բեթհովենին և Մոցարտին, Վագներին և Վերդիին... Երբ ասում էինք եվրոպական գրականություն՝ Շեքսպիրին և Սերվանտեսին, Մոլիերին և Շիլլերին... Երբ ասում էինք եվրոպացի քաղաքական գործիչներ՝ Գլադստոնին և Բիսմարկին, Դը Գոլին և Ադենաուերին... Երբ ասում էինք եվրոպական քաջություն՝ խիզախ և ահարկու վիկինգներին, որոնց մասին պատմությունները մինչ օրս բորբոքում են մեր երևակայությունը... Երբ ասում էինք եվրոպական բարոյականություն՝ գեղեցիկ օրիորդների համար իրենց գլուխները զոհելու պատրաստ ասպետներին...
Իսկ հիմա՞, ի՞նչ ենք տեսնում, ո՞րն է եվրոպական փիլիսոփայությունը (սպառողական մտածելակե՞րպը, թե՞ «ինչպես կուզեմ, այնպես կապրեմ»-ը), ո՞րն է եվրոպական երաժշտությունը (վայրենի երաժշտությամբ զանգվածներին խենթացնող երգիչնե՞րը), ո՞րն է եվրոպական գրականությունը (էրոտիկան որպես կուռք հայտարարած գրողնե՞րը), ովքե՞ր են եվրոպական քաղաքական դեմքերը (Ռամպյո՞, Բառոզո՞ւ, Քեմերո՞ն...), ո՞ւր է եվրոպական խիզախությունը, երբ տղամարդկանց աչքերի առաջ թքում և բռնաբարում են իրենց կանանց... ո՞ւր է եվրոպական բարոյականությունը. հոմոսեքսուալիզմի և ուրիշ այլասերվածությունների մեջ խրված, մանկապիղծների իրավունքները պաշտպանող, «հայր» և «մայր» բառերը շրջանառությունից հանող կոնչիտայանման զանգվածի մե՞ջ...
Շպենգլերը կարծես թե իրավացի էր։ Եվրոպական քաղաքակրթության մայրամուտը տեսանելի է։ Երևի պատահական չէ, որ, ըստ որոշ լեզվաբանների, «Եվրոպա» նշանակում է «մայրամուտ»։ Եվրոպայում արևն աստիճանաբար մայր է մտնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



