Aadmag.am-ը գրում է.
Բավական ուրախալի է լսել, որ հերթական անգամ Հայաստանը դիտարկվում է լավագույն հանգստավայրերից աշխարհում: Այս անգամ, ըստ ռուսական առաջատար Travel.ru տուրիստական կայքի վարկանիշավորման, Ծաղկաձորը զբաղեցնում է 3-րդ տեղը լավագույն լեռնադահուկային հանգստավայրերում ԱՊՀ-ում՝ զիջելով միայն Բելառուսին եւ Ղրղզստանին:
Ըստ կայքի, Ծաղկաձորում մեկ օրվա հանգստի գինը գնահատվել է միջինը 50 ԱՄՆ դոլար, որն ի մեջ ներառում է 2-3 աստղանի հյուրանոց, սնունդ:
Ծաղկաձորը ներառվել է նաեւ նախկին ԽՍՀՄ երկրների լավագույն 15 լեռնադահուկային հանգստավայրերի ցանկում: Նշենք, որ Ծաղկաձորը գտնվում է Թեղենիս լեռան գեղեցիկ ստորոտում, որը Հայաստանի լավագույն զբոսաշրջային կենտրոններից է: Այն ամենասիրված ձմեռային հանգստավայրն է, որը տարեց տարի զարգանում ու կայանում է զբոսաշրջային ենթակառուցվածքներով՝ իր հյուրերին առաջարկելով հարմարավետ հանգստի համար անհրաժեշտ և անգամ միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխանող հյուրանոցային ծառայություններ, հետաքրքրիր ժամանցի վայրեր և, ամենակարևորը՝ ձմեռային մարզաձևերի սիրահարներին անհրաժեշտ կահավորումով Ծաղկունյաց և Թեղենիս լեռների ձյունածածկ լանջերը և ճոպանուղին:
Լեռնադահուկային սեզոնն այստեղ մոտավորապես տևում է դեկտեմբերի 15-ից մինչ մարտի 15-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել