Այս տարի ձմեռը բավականին ձնառատ է։ Որքան էլ շատերը սիրում են ձնառատ ձմեռ, այն լի է բազմաթիվ վտանգներով։
Հաճախ ջերմաստիճանը բարձրանում է, ձյունը սկսում է հալչել, իսկ երեկոյան՝ ավելի ցուրտ ժամանակահատվածում, հալոցքը դառնում է սառույց։
Ստորև ներկայացված տեսանյութը զգուշացում է բոլոր վարորդներին։ Շատերը մաքրում են մեքենայի դիմացի հատվածում կուտակված ձյունը, իսկ տանիքը թողնում են, ինչպես կա։ Իսկ երբ այդ հատվածի ձյունը վերածվում է սառույցի, դա կարող է ունենալ անդառնալի հետևանքներ։ Միշտ հիշեք, որ պետք է մեքենան մաքրել ձնից։ Դա կարող է մահվան պատճառ դառնալ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել