1. Տուփեր
Երբ Դուք երազում տուփեր եք տեսնում, նշանակում է, որ Դուք զգում եք, որ Ձեզանից ինչ-որ բան են թաքցնում: Դատարկ տուփը հավանաբար հիասթափություն է նշանակում: Շատ տուփերը նշանակում են, որ Ձեզ մոտ խնդիրներ են առաջացել՝ Ձեր զգացմունքների հետ կապված, և Դուք թաքցնում եք դրանք:
2. Հեռախոսներ
Զանգող հեռախոսը նշանակում է, որ Ձեր անձի, ինքնության մի մասը, վերջապես, միանում է կյանքի ուղուն, ինչի կարիքը Դուք շատ ունեիք, Ձեզ անհրաժեշտ էր դա: Հնարավոր է, որ Ձեր կյանքի որոշիչ պահը Ձեզանից շատ հեռու չէ: Եթե Դուք չեք պատասխանում հեռախոսազանգին, հավանաբար Դուք ենթագիտակցորեն չեք ցանկանում, որ այդ փոփոխությունները տեղի ունենան:
3. Թռիչքներ
Որպես կանոն, երազում թռչելը տեղի է ունենում գիտակցված: Այդպիսի երազները Ձեր ենթագիտակցության արթնացման կոչ են: Երազում թռչելը կարող է նշանակել, որ Դուք բարդություններ ունեք Ձեր կյանքում և փորձում եք վերև բարձրանալ:
4. Լուսին
Երբ երազում լուսին եք տեսնում, դա խոսում է Ձեր թաքնված, անտեսանելի, կամ, հնարավոր է, թույլ արտահայտված ստեղծագործական պոտենցիալի մասին, որը Դուք վախենում եք բացահայտել:
5. Ճանապարհ
Ճանապարհը Ձեր կյանքի ճանապարհորդության խորհրդանիշն է: Եթե Դուք տեսնում եք մաքուր, ասֆալտապատ ճանապարհ, նշանակում է, որ Դուք Ձեր ապագան վառ և պոզիտիվ եք տեսնում: Եթե տեսնում եք մշուշոտ, մթագնած ճանապարհ, որտեղ դժվար է կողմնորոշվել, դա նշանակում է, որ Դուք անհանգստանում եք Ձեր ապագայի համար:
6. Ծաղիկներ
Երազում ծաղկող ծաղիկ տեսնելը նշանակում է, որ Ձեր առջև նոր հնարավորություններ կբացվեն մոտ ապագայում: Արդեն ծաղկած ծաղիկ տեսնելը նշանակում է, որ Ձեր սկսած գործերը կսկսեն տալ իրենց պտուղները: Թոռոմած ծաղիկները նշանակում են, որ Ձեր կյանքի կարևոր գլուխը միգուցե ավարտվել է:
7. Ջուր
Ջուրը մեր երազներում, որպես կանոն, արտացոլում է մեր կյանքի ամբիցիաները: Եթե Դուք երազում տեսել եք օվկիանոս, դա կարող է նշանակել, որ այժմ Ձեզ մոտ մեծ փոփոխությունների ժամանակաշրջան է, և ռիսկի դիմելու ճիշտ ժամանակն է: Եթե Դուք տեսնում եք փոքրիկ լճակներ, դա կարող է փոքրիկ խնդիրների, հոգսերի նշան լինել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել