1. Նիգերիայում ջրի վրա լողացող դպրոց
Նիգերիայում կա ջրի վրա լողացող դպրոց. անտեսելով սոցիալական նորմերը և համագործակցելով տեղի բնակչության հետ՝ մարդիկ ճանապարհորդում են այնտեղ նավով և կրթվում:
Դպրոցը կառուցվել է Հենրիխ Բոլի և ՄԱԿ-ի հովհանավորությամբ: Տարածքում կա խաղահրապարակ, զուգարաններ և դասարաններ:
Կառույցը կամ նավը կարող է տեղավորել 100 աշակերտ կամ մարդ:
2. Կոպենհագենի խորանարդաձև դպրոց
Կոպենհագենի այս դպրոցում կա մեծ դասասենյակ, որտեղ ավագ դպրոցի ավելի քան 1100 աշակերտներ անցկացնում են իրենց ժամանակի մի մասը՝ սովորելով թանկարժեք խորանարդե ապակու մեջ:
Այս մեթոդը քաջալերում է աշակերտներին հետագայում ավելի ճկուն մտածելու:
Տնօրեն Ալան Կժանը ասում է, որ նրանք ցանկանում են ունենալ այնպիսի ուսուցում, որի ժամանակ աշակերտները, միասին հետազոտելով, կլուծեն արդի խնդիրներ:
Նրանք ցանկանում են ունենալ թափանցիկ դպրոց՝ շարժվող պատերով, որը կապված կլինի արտաքին աշխարհի հետ:
Ալանն ասում է, որ բավարար չէ աշակերտներին տալ գիտելիք, նրանց պետք է տալ նաև հնարավորություն գիտելիքը գործի վերածելու համար:
3. Ռոդ կղզու Մեծ պատկերային ուսուցման դպրոց
Այս ուսուցման մեթոդը կոտրում է բոլոր կարծրատիպերը: Սկզբում K12 աշակերտները սովորում են իրենց ստեղծագործական կրքերը բորբոքել:
«Այս դպրոցի կրթության ամենակարևոր տարրն այն է, որ աշակերտները սովորում են իրական աշխարհում», – ասում է Ռոդի Դեվիսը՝ Բիգ Փիքչըրս դպրոցի տնօրենը:
4. Սան Ֆրանցիսկոյի Ալթսքուլ ազգային ուսուցման դպրոց
Այս ուսումնական հաստատությունում աշակերտներին տալիս են տեխնոլոգիական հմտություններ՝ ավելի ճկուն մտածելու համար: Այսպիսով, նրանք ճկուն կլինեն և կհարմարվեն աշխարհի փոփոխություններին:
Այստեղ աշակերտները 3D պատկերներ են ստեղծում, լուծում են բարդ խնդիրներ, իսկ ապագայում նրանք նույնպես կկարողանան նորարար և հանկարծաստեղծ լուծումներ առաջարկել:
5. Կամբոջաի Սրա պու ամառային դպրոց
Այս ամառային դպրոցը շինարար համայնքի համար է: Նախագծվել է ֆիննական ճարտարապետական ընկերության՝ Ռուդանկո + Կանկկունենի կողմից:
Դպրոցը կառուցել են տեղի շինարարները՝ ապագա շինարարների համար: Այն կառուցելը նույնպես դաս էր, քանի որ ճարտարապետը նախագծել էր բնակչություն և իրար կողք կողքի կառույցներ, որն ուղեցույց էր հանդիսանում բնակչությանը՝ շենքը կառուցելու համար:
Դպրոցը սովորեցնում է երեխաներին, թե ինչպես կարող են ձեռք բերել անկախություն: Նրանք սովորում են աշխատել ցածր վարձատրվող աշխատանքով, սովորում են վաճառել տանը պատրաստված ապրանքներ և այլն:
6. Ամստերդամի Սթիվ Ջոբսի դպրոց
Ինչպես անունն արդեն հուշում է՝ այս դպրոցն ունի իր սեփական ուսուցման համակարգը և մեթոդները:
Մյուրիխ դե-Հոնդը՝ դպրոցի հիմնադիրն, ասում է, որ աշակերտները սկսում են ուսանել իրենց ներկայացրած անհատական զարգացման ծրագրով, որը գնահատվում է երեխայի, ծնողների և մարզիչի կողմից:
4-րդ և 12-րդ դասարանների բոլոր աշակերտները ստանում են ծրագրերով լի ipad-ներ՝ իրենց անհատական ուսուցումն առաջնորդելու նպատակով, և ոչ մի երեխա բացառություն չէ, քանի որ յուրաքանչյուրն աշխատում է իր սեփական տեմպերով:
7. Սան Ֆրանցիսկոյի Բրայթվորք դպրոց
Այս դպրոցում ուսուցման մաս են կազմում այն վտանգավոր իրերը կամ երևույթները, որոնց աշակերտների ծնողներն արգելել են ձեռք տալ:
K-12 դասարանների աշակերտները կեղտոտվում են, խաղում կրակի հետ և ստեղծում արվեստի գործեր:
«Մենք քաջալերում ենք աշակերտներին լինել իրենց կրթության համահեղինակները՝ աջակցելով և շահադրդելով նրանց անհատական մի շարք հմտությունների և հետաքրքրությունների մեջ:
Աշխարհին ավելի շատ պետք են այնպիսի մարդիկ, ովքեր կարողանում են դժվարին մարտահրավերները տեսնել որպես հետաքրքիր գլուխկոտրուկներ և ունեն ստեղծագործական կարողություններ, հմտություններ և համառություն՝ փոփոխություններ մտցնելու համար: Նրանք մարդիկ են, ովքեր ուրախությամբ ձեռնարկում են նպաստել, այլ ոչ թե միայն սպառել», – ասում է Ջասթին Մաքաուլին՝ Բրայթվորքսի ծրագրային կոորդինատորը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/935037739920755
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել