ՎԱՂՎԱ մասին խոսեմ, չխոսեմ՝ խոսողների պակաս չի լինի, թեմաների ու տվայտանքների էլ:
Զարմանալիորեն այսօր առավոտ հայկական ֆեյսում տարածվում է ռուս պատրիարք Կիրիլի հարզազրույցը, որտեղ հարցազրուցավարը հարցերը կոմպլեկտացիա արած տանում է դեպի ներպետական մարդասիրությունների դաշտ: Երեկ դեռ կես րոպեանոց հատվածում ասվում էր, որ... Թուրքիայի տարածքում կրոնական խնդիր չի եղել հարյուր տարի առաջ:
Ինքնին վատ կտոր է, ու կարելի է լուրջ հարցեր տալ, բայց արդեն երեկոյան այս ամենը դարձել էր, որ ինքը չի ընդունում ցեղասպանությունը: ՎՏԱՆԳ կար, որ այդ կերպ կմեկնաբանեն այս կտորը նաև թուրքերը, ու մի տեսակ ահազանգի արագությամբ տարածվող լուրը երևի թե մի տեղ ուներ տրամաբանություն (լավ է, որ շուտ տրվեց բացատություն. ինչ հարգանքի նշան է ու օպերատիվ մոտեցում):
Բայց ի՞նչ կարիք կա Ավետիսյանների ընտանիքի սպանությունից մեկ օր առաջ այս հարցազրույցը տարածելու, սա չեմ կարող հասկանալ կամ արդարացնել:
Անցած տարվա այդ օրը վերապրել ու հիշել չեմ ուզում (ֆեյսը, մեկ է, կհիշացնի հաստատ) և չեմ կամենում անգամ թշնամուս:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=456653701187135&id=100005275262344
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել