Ֆեյսբուքում նոր էժանագին սկանդալ ա թևածում: «Ակտիվիստներն» ահազանգում են, թե Շուշան Պետրոսյանը սպառնում ու ահաբեկում ա ֆեյսբուքյան օգատատիրոջը: Կոնտեքստից կտրելով Շուշանի ասածը՝ նրան սարքել են հրեշ, մինչդեռ վերջինս, թեև պատկերավոր ու կոպիտ, բայց շատ դիպուկ ա գրել:
«Էս պետություն չի, երկիր չի, նողկում եմ էս ազգից». նման արտահայտություն թույլ տված սուբյեկտը հարգանքի ա արժանի՞, Էդ ո՞վ չի հասկանում, որ էդ «աչքդ կհանեմ»-ը զայրույթի դրսևորում ա, զուտ: Ծնողը որ երեխային ասում ա՝ «մի արա, աչքդ կհանեմ», աչքը հանելու ա՞, թե՞ փորձում ա պատկերավոր ձևով բացատրել, որ սխալ ա նման բան ասելը, որ չի կարելի պետությունն ու իշխանությունը նույնացնել, չի կարելի թացը չորի հետ վառել ու մի հատ էլ «զոհի» կարգավիճակ ընդունել:
«Դուք եք ուտում ձեր զինվորի գլուխը, ոչ թե թուրքը»,- սենց արտահայտություն ա անում մեկ էլ ազերական քարոզչամեքենան: Մտածեք՝ ինչ եք պաշտպանում ու ինչի համար… Բանակը մեր երկրի ամենակայացած օղակն ա, ու ոչ մեկ թող չփորձի, համակարգչի դիմաց նստած, բանակի մասին դատողություններ անի: Ու խնդալուն էն ա, որ Շուշանին հիմա քննադատում են «մարդիկ», ովքեր սկի բանակում չեն ծառայել, ու իրենց համար հայրենիքն ավարտվում ա էնտեղ, որտեղ սկսվում ա հերթական դրամաշնորհային ծրագիրը:
Ամոթ ա, սթափվե՛ք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել