Yerevan is situated in the northeastern part of the Ararat Valley, and surrounded by mountains on three sides. Only to the south does the city freely descend to the Arax River Valley. With its rugged terrain, Yerevan displays a 400m disparity between its lowest and highest points, and he city is divided into two by the Hrazdan River. The climate in Yerevan is dry and strictly continental.Aadmag.am-ը գրում է.
Аргументы и факты. aif.ru ռուսական պարբերականը անդրադարձել է այն փաստին որ Հայաստանի զինանշանի վրա պատկերված Արարատ լեռը պատմական Հայաստանի տարածքում էր, սակայն Ռուսաստանի ու Թուրքիայի միջև կնքված Կարսի պայմանագրով Արարատը հայտնվեց Թուրքիայի տարածքում:
Իսկ ԽՍՀՄ փլուզմամբ ստեղծված Հայաստանի Երրորդ Հանրապետությունը մինչ օրս չի ճանաչել այդ պայմանագիրը:Ռուս-թուրքական հարաբերությունների սրմամբ պայմանավորված` ռուսական ԶԼՄ-ները շարունակում են բարձրացնել Կարսի պայմանագրի օրինականության, Հայոց պահանջատիրության ու այլ հարցեր, որոնք խոցելի են Թուրքիայի համար: «Նախորդ դարի 20-ականներին, – գրում է կայքը, -Թուրքիան բազմիցս բողոքել էր այն փաստի առնչությամբ, որ Սովետական Հայաստանն իր զինանշանի վրա պատկերում էր մի լեռ, որ «իրեն չէր պատկանում»:
Ի պատասխան` ԽՍՀՄ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Գեորգի Չիչերինը հայտարարեց. «Իսկ ինչու՞ է Թուրքիան իր դրոշի վրա Լուսինը պատկերում, չէ՞ որ Լուսինն էլ իրեն չի պատկերում»: Անդրադարձ է կատարվում նաև Արարատ անվան ստուգաբանությանը: Որպես վարկածներից մեկ նշվում է Նոյի Տապանի` Արարատի վրա իջնելու աստվածաշչնյան պատմությունն ու այլ վարկածներ: Իսկ վերջում նշվում է, որ Կարսի պայմանագրով 30 հազար քռ. կմ տարածքն անցնում է Թուրքիային:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել