10) Սուրճ Civet Coffee. մեկ բաժակն արժե 100 դոլար: Այս սուրճը համարվում է աշխարհի ամենաթանկարժեք սուրճը:
9) Wagyu Ribeye. մեկ բիֆշտեքսն արժե 250 դոլար: Այն պատրաստվում է Ճապոնիայից մատակարարվող տավարի մսի հազվադեպ տեսակից:
8) Berco’s Billion Dollar Popcorn. մեկ «դույլ» պոպկոռնն արժե 250 դոլար: Այն արտադրվում է Վերմոնտում և պարունակում է ամենաթանկարժեք աղը, իսկ սահմանափակ շաքարն օգտագործվում է կարամելի համար:
7) Pule պանիր. մեկ կիլոգրամն արժե 1000 դոլար: Այն արտադրվում է Սերբիայում՝ բալկանյան էշի կաթից:
6) Golden Phoenix Cupcake հրուշակ. մեկ կտորն արժե 1000 դոլար: Այն համարվում է աշխարհում ամենաթանկարժեք թխվածքի տեսակներից մեկը: Դրանում օգտագործվում է Ուգանդայից բերված բարձրորակ վանիլ:
5) Շաֆրան. 450 գրամն արժե 1500 դոլար: Բարձր գինը պայմանավորված է նրա բաղադրատարրերը հավաքելու և չորացնելու բարդությամբ:
4) 230 Fifth Hotdog. այս հոթ-դոգն արժե 2300 դոլար: Աշխարհի ամենաթանկարժեք հոթ-դոգը վաճառվում է Նյու Յորքի «230 Fifth» ռեստորանում: Այն պարունակում է աշխարհի ամենաթանկարժեք խավիարը: Բացի դրանից՝ նրա երկարությունը համարժեք է բեյսբոլի ձողի երկարությանը:
3) Yubari King. այս սեխն արժե 12.000 դոլար: Սեխի այս տեսակն աճեցվում է Յուբարիի ջերմոցներում և համարվում է աշխարհի ամենաթանկարժեք պտուղներից մեկը:
2) Ուտելու ոսկե տերև. 450 գրամն արժե 15.000 դոլար: Այն օգտագործվում է սնունդը զարդարելու համար: Այն մեծ ճանաչում է վայելում Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ:
1) Սև խավիար. 25.000 դոլար: Իրանական խավիարն աշխարհի ամենաթանկարժեք տեսակներից է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել