Լոգարանը կարգի բերելու համար հաճախի օգտագործում ենք տարբեր քիմիական նյութեր, բայց հաճախ դրանցից վնասն ավելի շատ է, քան օգուտը:Ձեզ ենք ներկայացնում լոգարանի սալիկները մաքրելու հեշտ պատրաստվող ու մատչելի միջոց:
Հարկավոր է՝
1/4 բաժակ ջրածնի պերեկիս
1 թեյի գդալ հեղուկ օճառ
1/2 բաժակ սոդա
Պատրաստման եղանակը՝
-
Խառնում ենք զանգվածն ու այն պահում շշի մեջ:
-
Թեթևակի կեղտոտված հատվածները մաքրելու համար հեղուկը լցրեք խոնավ սպունգի վրա և քսեք այդ հատվածին: Այնուհետև մակերևույթը լվացեք ջրով:
-
Զգալի կեղտոտվաության պարագայում հեղուկը պետք է լցնել այդ հատվածին ու սպասել 10 րոպե: Այդ ժամանակահատվածում կեղտը կսկսի պոկվել սալիկից, ու այն հեռացնելն ավելի հեշտ կլինի: Գործողությունը կրկնեք ևս մեկ անգամ ու մակերևույթը լվացեք ջրով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



