botswana-elephant-back-handlerGalaTV.am-ը գրում է.

Պրետորիայում ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել՝  հասնելով 42,5 0C-ի, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: Հարավաֆրիկյան հանրապետության հյուսիս-արեւմտյան շրջանում 9 մարդ է մահացել վերջին 30 տարվա ընթացքում արձանագրված ամենաբարձր ջերմաստիճանի պատճառով:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Տեբոգո Դեգետվանեն հայտնել է, որ մահացածները 22-ից 58 տարեկան են: Հիվանդանոցներում են գտնվում տասնյակ մարդիկ: ՀԱՀ-ի գործարար մայրաքաղաքում՝ Յոհանեսբուրգում նույնպես անոմալ շոգ եղանակ է:

Հարավային կիսագնդում այս պահին թեժ ամառային շրջան է: «Էլ-Նինյո» կոչվող երեւույթի պատճառով, երբ Խաղաղ օվկիանոսի մակերեւույթը խիստ տաքանում է՝ առաջ բերելով տաք հոսանքներ, ՀԱՀ-ում արձանագրվել է վերջին 30 տարվա ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը:

Երկրի 9 նահանգներից 5-ում հայտարարվել է արտակարգ դրություն: Անձրեւների բացակայության եւ երաշտի պատճառով անկում է գրանցվում ընտանի կենդանիների շրջանում, նվազել է բերքատվությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել