Երբ թերթում եմ հայոց պատմության էջերը փառք եմ տալիս հենց էդ նույն պատմությանը, որ մենք համախմբված չենք եղել:
Համախմբման կոչեր բոլոր ժամանակներում քաղաքական թատերաբեմում գտնվող բոլոր դեմքերի կողմից հնչել են: Բայց մի պահ պատկերացնենք, որ հայ ժողովուրդը լսեր այդ բոլորին:
Ոնց եք պատկերացնում, որ բոլորը համախմբվեին Դավիթ Անհողինի շուրջ, Բագրատունյաց Հայաստան ուղղակիորեն չէր լինի: Եթե համախմբվեինք Թոնդրակյանների շուրջ, էսօր անսեռ ու կռապաշտ ու անհասկանալի ցեղ էինք լինելու: Եթե բոլորը համախմբվեին Դրոյի ու ՀՅԴ ի շուրջ, մինիմում Սյունիք չէինք ունենա : Եթե բոլորը համախմբվեին Կոմունիստների շուրջ, բոլոր տեսակի պատմական պահանջները մոռացության կմատնվեին: Եթե բոլորը 2003 ին համախմբվեին Ստեփան Դեմիրճյանի շուրջ, պատկերացումս չի հերիքում մեկնաբանելու համար: Եթե բոլորը համախմբվեն էսօր Ազատության հրապարակում, …… մդաաա, հա, ինչ էի ասում , մտածել, մտածել, մտածել:
Հիմա հարց, բա ոնց եղավ, որ էսքան անհամախմբված, բայց աշխարհի քարտեզի վրա մեր տեղը պահել ենք:
Որովհետև մշտապես եղել են իդեալներ, ու դրանց հավատացող նվիրյալներ:
Կոմունիստներին նվիրված ու կաշառք չվերցնողներ: Պետրոս Գետադարձին հավատարիմ , բայց անկախ Հայաստան երազողներ, ու էդ երազանքը Զաքարյաններին ու Կիլիկիա հասցնողներ: Եկեղեցուն նվիրված, բայց ապտակին զենքով պատասխանողներ: Ընդդիմադիր ու իշխանամետ կառույցներին հավատարիմ, բայց ազնիվ ու կայուն, չվաճառվող ու չարտագաղթող անհատներ: Մեր պատմությունը հենց անհատների պատմություն է:
Էնպես որ բոլոր համախմբման կոչ անողներին խորհուրդ կտամ նայել պատմությանը:
Հ.Գ. Հակափաստարկներ Ձեզանից շատ կարող եմ բերել, բայց բացառություններ կան, որոնք և հաստատում են տեսությունը և ամբողջությամբ հերքում այն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել