Տարածաշրջանում աղմուկ բարձրացրած Իրան-Հայաստան-Վրաստան գազամուղի կառուցումը նոր դերակատարում է խոստանում ՀՀ-ի համար: Իրանական գազային ընկերության ղեկավարն արդեն իսկ հայտարարել է, որ Թեհրան-Թբիլիսի բանակցություններն Ադրբեջանին շրջանցող, ՀՀ-ի տարածքով անցնող գազատար կառուցելու վերաբերյալ ավարտվել են: Վերջինս նշել է, որ վերոնշյալ գազամուղի ծավալները կազմելու են 300-500 մլն խորանարդ ֆուտ:
Վերը նշվածը, բնականաբար, խժդժուկ է առաջացրել Ադրբեջանում, քանի որ այսպես ՀՀ-ն տարածաշրջանում նոր դերակատարում է ստանում:
Ճիշտ է՝ Վրաստանը կարող էր առաջ գնալ սահակաշվիլյան մոդելով, այն է՝ Իրանին հարևան ադրբեջանական շրջաններն օգտվեին իրանական գազից, իսկ այդ տարածքների համար նախատեսված կապույտ վառելիքն էլ փոխանցվեր Վրաստանին, սակայն այդպես չեղավ:
Ըստ տարածված տեղեկությունների` այս որոշման արմատներն ավելի խորն են: Երևանում կայացած ՀՀ-ի ու Վրաստանի էներգետիկայի նախարարների և ռուսական ПАО «Россети» կազմակերպության ղեկավարի միջև կայացած հանդիպման ժամանակ խոսվել է այն մասին, որ Մոսկվան քննարկում է ՌԴ-Վրաստան-ՀՀ-Իրան էներգետիկ միջանցքի կառուցումը, որը միտված է ամրապնդելու համագործակցող երկրների էներգետիկ անվտանգությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել