Քայլում եմ... Խեդվում եմ... Կարծես գերի եմ ընկել ու ինձ տանջում են: Անձրևը չի դադարում՝ անընդմեջ է: Չեմ լսում դրսի աղմուկը, լսում եմ միայն իմ մեջ կուտակված աղմուկը: Ականջներիս մեջ են մարդկանց աբսուրդի հասնող խոսքերը... Հանգիստ թողեք ինձ, էլ չեմ դիմանում... Խոսում եմ ընկերուհուս հետ ու հասկանում, որ իր անձնական կյանքով ու կենցաղային պրոբլեմներով աղջիկը չկա...խորտակվում է քաղաքական դաշտում: Ինքը էլ ինքը չի...մեղադրում է, որ ես ընկերներ ունեմ սխալ դաշտից... Անջատում եմ: Փորձում եմ խոսել մեկ ուրիշի հետ...ցրվել է պետք...վատ եմ զգում, անընդհատ դողում եմ, կարծես հիմա ինչ-որ վատ բան է լինելու... Խոսա իմ հետ, լավ ընկեր... Չէ, նա էլ ասում է՝ եթե դու շփվում ես այնպիսի մարդկանց հետ, ով մեր հետ չի, քեզ ասելու բան չունեմ: Խելագարվում եմ արդեն... Ջերմություն եմ ուզում... Չկա... Ես ի՞նչ անեմ, ումի՞ց ստանամ այդ զգացումը: Հերիք է... Մարդիկ, ես ուզում եմ սիրել բոլորիդ, իսկ դուք ինձ գնահատում եք ըստ քաղաքական հայացքների: Ես չունեմ այդ հայացքները, որովհետև չեմ տեսնում արդեն... Ես կուրացել եմ: Ուտում եք իրար, սպառնում, հայհոյում... Աղմուկը ականջներիս միջից չի վերանում: Խոսում եմ արդեն ինքս ինձ հետ, որ չլսեմ աղաղակները... Հավատս հենց դուք եք սպանում, հետո ասում՝ հավատա, լավ կլինի... դուք ատում եք իրար...ատելության դեպքում լավ ոչինչ չի կարող լինել: Մի՛ ստեք, մի՛ խաբեք ինքներդ ձեզ ու մնացածին... Անձրևը ուժեղանում է, անձրևը չի դադարում, բայց չեմ շտապում տուն: Գիտեմ՝ էնտեղ էլ լավ բան չի սպասվում... Կենցաղային խնդիրները արդեն կերել են ուղեղիս կեսը: Քաշում են իրենց մոտ՝ չեմ գնում... Ամուր են բռնել, տանում են... Անջատվելու համար միայն պետք է մտնել սենյակ, փակել դուռը և մեկուսանալ: Ի վերջո հասնում եմ տուն, փակվում եմ... Համակարգիչն եմ միացնում՝ նամակներ, անվերջ նամակներ ու միայն վատ: Մեկը գրում է՝ ինչի ես ընկերացել այսինչի հետ, մյուս՝ այնինչին ռադ արա...քաղաքականացված ընկերություն... Հանգիստ թողեք ինձ... Ինձ համար մարդկային գործոնները այլ են... Մարդ ինչքա՞ն արդեն պիտի «թմրամոլ» լինի, որ ինձ քննադատի ու սև ցուցակ գցի՝ նկատելով մի կամ մի քանի մարդու ներկայությունը իմ ցուցակում՝ կարծես դավադրության եմ պատրաստվում... էլ չասեք՝ հավատա... Դուք ինքներդ արդեն մարդակեր եք դառել, մարդուն մարդ եք համարում այն դեպքում, եթե համամիտ է ձե՛ր գաղափարներին... Ես չեմ հավատում արդեն ոչ մեկիդ, ոչ մի նախագահի... Այո, այո... ու դրա մեջ դու՛ք եք մեղավոր... ...քաշում եք այս կողմից, հետո մյուս... Խճճում եք անընդհատ ինձ, ամեն ինչի մեջ դավադրություն եք տեսնում, դավաճանություն: Մթագնել են արդեն ձեր մարդկային զգայարանները... Մի գժվացրեք ինձ, անտեղի մի հագցրեք զսպաշապիկ...
Մի պահ ձեզ նայեք կողքից...
Հանգիստ թողեք ինձ...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=424697030937175&set=a.137546196318928.29278.100001906450173&type=1&theater¬if_t=
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել