Ժամանակն անցնում է, և մենք շատ ուշ ենք գիտակցում, թե որքան կարճ է այն։ Ավելի հստակ դա պատկերացնելու համար Ձեզ ենք ներկայացնում Թիմ Ուրբանի իլյուստրացիաները:
Տարիներով. 90 տարին մարդու կյանքում

Ամիսներով. 90 տարին մարդու կյանքում ամիսներով։ Յուրաքանչյուր շարքում՝ 36 ամիս = 3 տարի

Շաբաթներով. 90 տարին մարդու կյանքում շաբաթներով

Օրերով. 90 տարին մարդու կյանքում օրերով. (2 շարքը = 1 տարի, յուրաքանչյուր հատված = 1 տասնամյակ)

Իլյուստրացիաների հեղինակը, ով 34 տարեկան է, այս պատկերով ցույց է տալիս, թե քանի ձմեռ է նա ապրել, և քանի ձմեռ է դեռևս մնացել նրան ապրելու, եթե նա ապրի մինչև 90 տարեկանը...

...կամ թե սուպերգավաթի քանի խաղ է նրան մնացել տեսնելու։

Եվս 56 ամառ օվկիանոսում լողալու համար։

Ընդամենը 300 գիրք։

Պատկերների հեղինակն ասում է, որ տարեկան 5 գիրք է հասցնում կարդալ և նշում, որ որքան էլ գրքեր ընտրելու հնարավորությունը մեծ է, նա կարող է դրանցից միայն 300-ը կարդալ։
Ապրելով ԱՄՆ-ում՝ նա կտեսնի Ամերիկայի միայն 9 նախագահների։

Հեղինակը բացատրում է, որ իր կյանքի ընթացքում նախագահական 8 ընտրություններ են տեղի ունեցել, և դեռ 15-ն էլ տեղի կունենան։ Այս ընթացքում նա 5 նախագահների է տեսել, և եթե ամեն ինչ ընթանա նույն հունով, ապա նա միայն 9 նախագահի կհասցնի տեսնել։
Փոխարենը նա 700 կտոր պիցցա դեռ կուտի։

Հեղինակը բացատրում է, որ նա պիցցա է ուտում մոտավորապես ամիսը մեկ անգամ, այնպես որ՝ դեռ 700 անգամ հնարավորություն կունենա պիցցա ուտել։
Սակայն ամենատխուրն այն է, երբ տեսնում ես, թե որքան ժամանակ է մնացել մայրիկի ու հայրիկի հետ շփվելու համար. ընդամենը 300 օր Թիմ Ուրբանի հետ։

Ավագ դպրոցն ավարտելուց հետո իլյուստրացիաների հեղինակն արդեն ապրել էր ծնողների հետ ժամանակ անցկացնելու հնարավորության 93 տոկոսը և այժմ վայելում է մնացած ընդամենը 7 տոկոսը։
Իսկ ինչ է պետք անել այս ինֆորմացիայից հետո, եզրակացնենք միասին.
1. Ապրել այն վայրում, որտեղ ապրում են սիրելի մարդիկ։
2. Դու ինքդ ես ընտրում՝ ում հետ անցկացնել ժամանակդ, այդ պատճառով ցանկը սեփական որոշմամբ կազմիր և ոչ թե անգիտակից իներցիայով։
3. Որակյալ ժամանակ անցկացնելը կարևոր է։ Եթե դու ապրում ես քո վերջին 10 տոկոս ժամանակը, ապա այն անցկացրու այն մարդկանց հետ, ում սիրում ես, վայելիր ներկան, պահն ու գնահատիր անգին ժամանակը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



