Նոր պտտվում էի ալիքներով, մեկ էլ տեսա նենց բան, որ աչքերիս չհավատացի: «Կիսաբաց լուսամուտներում» հավաքված էին շոու բիզնեսի աստղեր և քննարկում էին՝ ինչու չի աղմկում հայկական շոու բիզնեսը:
Էլ Արմինկան (երգչուհի ա) բողոքեց, որ սկսել են իրեն քիչ կանչել, որովհետև ամեն օր 15 նոր մարդ ա հայտնվում, Արամեն իր համար նստած լսում էր, Ռազմիկն ընդհանրապես խնդիր չունի, արդեն լավ պրոդուկտ ա ներկայացրել: Մի քանի երգիչ-երգչուհիներ էլի բողոքեցին, որ կոնկուրենցիան շատ ա, ու իրենք չեն երևում շոու բիզնեսում, քանի որ ինտերնետը նրանց չի թողնում՝ երևան (առաջին անգամ եմ լսում, որ բիզնեսում կոնկուրենցիայից բողոքեն):
Միակ մարդը, ով ճիշտ բան ասեց, Արթուր Իսպիրյանն էր. ասում ա՝ հարցնում եք, թե ինչի հին աստղերը չկան, որովհետև հիմա հին աստղերի համար դժվար ա փող աշխատելը, որովհետև իրանք չեն կարում ռաբիսոտ երգեր երգեն, իսկ հիմա մարդիկ ռաբիս ու ամեն 2-րդ բառը «շնորհավոր»-ն են սիրում:
Դրել՝ քննարկում են, թե ինչի հներն այլևս չեն երևում, թե ինչի Արամեի նման հայտնի երգիչն առիթից առիթ ա երևում:
Հ.Գ. Մենք չենք ունենա նորմալ շոու բիզնես, մինչև չհասկանան, որ ժողովուրդը լավ պրոդուկտի ա սպասում, քանի որ ժողովուրդն արդեն զզվել ա նույն ոճի կլկլոցներից, ոչ կրեատիվ կլիպերից, մեկը մեկից թխած, մի տառ փոխած երգերից, և ժողովրդի համար ընդհանրապես կապ չունի, թե կատարողն ով ա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Tiko.Khachikyan/posts/1679798132305255
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել