Լինում է, չի լինում, մի շաշկի ժողովուրդ... Էս ժողովրդի գլուխը լցրած են լինում իր շախմատային անցյալի մասին տարբեր պատմություններով, բայց իրականում սա բացառապես պեշկաներից կազմված մի շաշկի ժողովուրդ է լինում: Իհարկե, էս ժողովրդի պեշկաներից ոմանք, հազվադեպ, գնում, հասնում են ինչ-որ մի եզրի և հատում են սեփական ոչնչության սահմանը, ինչը հատուկ նկարագրվում է որպես «տվեց-հելավ դամա», բայց դա էս ժողովրդի շաշկին ոչ մի կերպ շախմատի չի վերածում: Ու որքան հասկացաք, էս պեշկաների միջի լավ տղեն «դաման» է... Հա, հա, հենց «դա՛ման»... Հիմա կասեք, թե Անգլիայի թագուհին էլ իր երկրում է հարգված և մեծարված... Բայց հիշեցնեմ, բարեկամներ, որ էնտեղ խոսքը գնում է շախմատային ժողովրդի մասին, որտեղ թագուհին, թագավորը, սպայակազմը ինստիտուտներ են, ոչ թե սեփական ոչնչությունը հաղթահարած պեշկաներ... Իսկ էս շաշկի ժողովուրդն ամեն տարի գոնե Ամանորին պիտի տարվա մարդ հռչակի «զինվորին»... Հասկանո՞ւմ եք... Ոչ թե զինվորականներին, ոչ թե սպաներին, ոչ թե գիտնականներին, ոչ թե ուսուցիչներին, ոչ թե տնտեսագետներին, ճարտարապետներին, ոչ էլ պանդուխտներին, այլ միմիայն ԶԻՆՎՈՐԻՆ... Ինչո՞ւ... Որովհետև սա Շաշկի ժողովուրդ է, որովհետև սրա աշխարհայացքում պեշկայից առաջ՝ առաջին շարքերում կանգնած պեշկան է, իսկ բոլորից առաջ ու վերև՝ Նա, «ով տվել-հելել ա դամա», ու ումից դեպքերի մեծամասնությունում բոլորը համահավասար «աբիժնիկ» են... Մի խոսքով, օրերից մի օր էս ժողովրդի «դամա հելածները» հավաքվում ու որոշում են իրենց Շաշկի ժողովրդին վերածել Շախմատային ազգի: Գցում-բռնում են, հեռակա ակնարկներով, անմիջական քննարկումներով կպնում են Շախմատանալու գործին... Ու գործընթացը սկսված է, բարեկամնե՛ր... Էստեղ հեքիաթս ընդհատվում է, որովհետև ասելիքս կայացավ... P.S. Ժողովրդավարությունը շախմատային արժեհամակարգից վերցված ու շաշկիների համար երբեմն կործանարար մեծություն է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.manasyan
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել