Ամանորյա շունչը արդեն իրեն զգացնել է տալիս: Փողոցում քայլելիս երեխաներն արդեն միմյանց հարցնում են, թե արդյոք Ձմեռ պապիկին նամակ գրել ես: Զարմանալի է, որ այս դարի երեխաները դեռ հավատ ունեն Ձմեռ պապիկի նկատմամբ: Ինչևէ, ինչքան էլ ես չհավատամ նրան, նամակ գրելը պարտադիր է կյանքի բոլոր փուլերում՝ անկախ տարիքից ու հասունության մակարդակից: Չնայած բոլորս էլ նամակ գրելուց մի կարևոր բան պետք է հիշենք: Հավատ ունեցեք, որ հրաշքը կկատարվի, թեկուզ միայն Ամանորին, թեկուզ մի քանի վայրկյանով...
«Սիրելի Ձմեռ պապ,
Թեև քո գոյության գաղափարը վաղուց էլ ինձ չի հուզում` հարգելի պատճառներով, բայց դե ինձ մոտ ավանդական է դարձել քեզ նամակ գրելը: Մեկ-մեկ նույնիսկ զվարճալի է գրել մեկին քո թաքնված երազանքների մասին, ում երբեք չես տեսել: Հավատը քո նկատմամբ վաղուց է կորել, ամանորյա հրաշքներին չեմ սպասում, բայց խրախուսում եմ բոլորին հավատալ: Ինչ արած, դա էլ որոշ չափով գալիս է իմ մաստագիտությունից :Դ Նամակս այս անգամ կտարբերվի մյուսներից: Այս անգամ քեզ կպատմեմ 2012-ի մասին, այն տարվա մասին, որը դու այդպես էլ չուզեցար մի քիչ ավելի գունավոր ու հեքիաթային դարձնել: Քանզի մեր այժմյան տեխնոլոգիաները փոխվել են, նամակս կհայտնվի իմ բլոգում: Հուսով եմ դու դա չես մոռանա:
Այսպիսով, չհաշված իմ կյանքի վատ իրադարձությունները՝ տարին հիմնականում անցավ ինչպես բոլոր մնացած տարիները: Փոփոխություններ չգրանցվեցին, չհաշված որ ես արդեն ունեմ աշխատանք: Դասերս ընթանում եմ նույն հունով, ընկերուհիներս չեն պակասել, հարազատներս առողջ են: Չհարցնես՝ սիրահարվել եմ, թե ոչ: Իհարկե ոչ: Մնացած տարիների նման, այդպիսի դեպք իմ կյանքում չգրանցվեց, քո թեթև ձեռքով :Դ Փոխարենը իմ կյանքում ավելացան մարդիկ, ովքեր անգնահատելի հետք կթողնեն իմ կյանքում: Ի տարբերություն մնացած տարիների՝ ես որոշ չափով սկսել եմ ուշադրություն դարձնել իմ կյանքի ամեն  վայրկյանի վրա՝ փորձելով այն առավելագույնս գունավոր դարձնել: Իհարկե ես միայնակ չեմ եկել այդ որոշման մեջ, բայց դե հիմա :Դ Սովորել եմ հաճախ ժպտալ, քիչ հիշել...
Վերջինս այդքան էլ լավ չի ստացվում ինձ մոտ, բայց ժամանակի ընթացքում կվարժվեմ: Ամեն դեպքում 2012-ին շնորհակալ եմ, որ հիմա ունեմ հրաշալի շրջապատ, որը ինձ օգնում է կյանքիս յուրաքանչյուր փուլում: Ընկեուհիներս անգնահատելի են ինձ համար, և ես օր օրի համոզվում եմ, որ առանց նրանց ես շատ նպատակներիս չէի հասնի: Շնորհակալ եմ, որ այս տարի կորուստներ չունեցա, ընդհակառակը եղան միայն ավելացումներ: Շնորհակալ եմ, որ հարազատներիս հիմա տեսնում եմ առողջ ու երջանիկ: 
Այս տարի երազանք չեմ պահելու: Թող իմ ամանորյա հրաշքը անակնկալ լինի ինձ համար: Հավատա՝ այս տարի անպայման կսպասեմ: Ինձ մի մոռացիր»:
Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել բոլորին գալիք Ամանորի առիթով: Թող իրականություն դառնան ոչ միայն ձեր ամանորյա երազանքները, այլև նրանք, որոնք դուք պահում եք ամեն օր: Ամանորը բոլորիս էլ ստիպում է հավատալ հրաշքներին, սակայն այս տարի ստիպողաբար մի հավատացեք, այլ վստահ եղեք, որ հենց ձեր հրաշքը օրեր անց կկատարվի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել