Կրկին ահաբեկչություն Փարիզում !!!
Սիրո քաղաքը սարքեցին լռիվ տեռորիստների երկիր:
Երեկ երեկոյան Փարիզի 18-րդ թաղամասի ոստիկանական բաժանմունքը ենթարկվել է հարձակման։ Անձը դանակով հարձակվել է ոստիկանների վրա՝ «ալլահ աքբար» գոռալով, վիրավորելով ոստիկաններից մեկին։ Ահաբեկչին հասցրել են չեզոքացնել՝ ծանր վիրավորելով։
Նա պայթուցիկ բաճկոն է կրել և ցանկացել է մտնել ոստիկանության բաժանմունք և իրեն պայթեցնել։ 18-րդ թաղամասի դպրոցները փակվել են։ Դեպքի վայրում աշխատում են օրինապահ մարմինները, Ֆրանսիայի ՆԳ նախարար Բերնար Կազնովը մեկնել է դեպքի վայր։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=941326922620960&set=a.251663641587295.62937.100002309843604&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել