Այլ երկրի զինված ուժերի զինվորների նման նկարները որպես հայկական զինվորի նկարներ տարածելը, կարծում եմ, հատուկ է արվում այն հետագայում շահարկելու նպատակով: Ընդհանրապես վերջերս շատացել են հատուկ նկարներով բանակին խեղճ, մրսած, չոքած և այլ կերպ ներկայացնելու ապատեղեկատվության տարածումով հերթական վայնասունը բարձրացնելու միտումները, և, իհարկե, սկզբից իբր հպարտությամբ տարածում են, հետո այն անմիջապես շահարկվում է, որպես՝ տեսեք, տեսեք, ինչ խեղճ ու կրակ վիճակում են մեր զինվորները: Այս երկու նկարները, որ ներկայացվել են որպես հայ զինվորների նկարներ, իրականում ռուսական հատուկ ջոկատների հատուկ ցրտին և այլ էքստրեմալ պայմաններին դիմանալու կուրսերի ժամանակ արված նկարներ են: Ինչ կուտ որ լցնում են դիմացներս, պետք չի առանց հարց տալու ուտել !!!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=552794908223265&set=a.330921477077277.1073741828.100004782828195&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել