Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է. հաշվի առնելով, որ տեղացած առատ ձյան պատճառով Երևան քաղաքի խաչմերուկներում իրավախախտումների մեծ մասն ուղղակիորեն կատարվել են այլընտրանք չունենալու պայմաններում, 2015 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2016 թվականի հունվարի 6-ը ներառյալ կատարված և Երևան քաղաքի խաչմերուկներում տեղադրված տեսախցիկներով հայտնաբերված իրավախախտումերի վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվելու և վարչական տույժեր չեն կիրառվելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել