Երբ նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը հայտարարում է, որ Երեւանյան լճում մաքրման աշխատանքներ են կատարվել, դա ինձ թույլ է տալիս ենթադրել, որ ատկատ է արվել, որովհետեւ Երեւանյան լճում նշված ժամանակահատվածում մաքրման աշխատանքներ չեն տարվել։
Երբ օրեր շարունակ Երեւանը թաղված է ձյան հաստ շերտի տակ, բայց խոսում են օր ու գիշեր մաքրելու մասին, դա էլ է ստիպում ենթադրել, որ դարձյալ ատկատ է արվել։
Թե ինչն է որոշ ֆեյսբուքագետների թույլ տալիս ենթադրել, որ ընդդիմությունը կառավարվում է դրսից կամ գումարներ է ստանում դրսից, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ։
Եվ ընդհանրապես, ընդդիմություն ասելով ճիշտ կլինի կոնկրետ նշել, թե որ ուժին նկատի ունեն։
Ի դեպ, պաշտոնապես ՕԵԿ-ն էլ է ընդդիմություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել