Հայոց այբուբենը թամամ չիմացողները մի էն տեսակ ջանասիրությամբ են մեկնաբանում ամեն տառը, ասես իրենք են Եդեսիայի գրադարաններից պեղել, ոչ թե Մաշտոցը:
Պարիս Հերունին Քարահունջի մասին ավելի քիչ բան է ասել, քան Քարահունջի տեղը չիմացող լիքը մարդիկ:
Մնում ա ասենք տուֆ քարը նյարդեր ունի, բազալտը մտածում բայց չի արտահայտվում. Ծիրանենին է իրականում եղել դրախտի ծառը: Ադամանդ առաջին անգամ Վանի թագավորությունում են մշակել և այլն:
Կարծում եմ, որ նմանատիպ համոզմունքները մեզ իրականում հեռացնում են մեր իսկ ունեցած բացարձակ արժեքներից: Արվեստից ու մշակույթից, որը ստեղծել են ոչ թե առասպելական ու Տիբեթից եկած մարդիկ, այլ շատ սովորական հայ մարդը: Որ մենք լավն ենք, դա հաստատ, բայց լավն ենք ոչ էն պատճառով, որ Նոյան Տապանը Արարատի վրա իջավ, այլ էն պատճառով, որ Թումանյանն ու Էդգար Շահինը հայ են…..
Հ.Գ. կարծում եմ էս ստատուսս կարդալուց հետո ահագին մարդիկ, google ում կփնտրեն Էդգար Շահին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել