![](/static/news/b/2016/01/331678.jpg)
Բաղադրիչներ
Խմորի համար
ալյուր – 380 գր
շաքարավազ – 220 գր
ձու – 3 հատ
կարագ – 75 գր
մեղր – 2 ճ/գդ
կոնյակ – 2 ճ/գդ
սոդա – 1 թ/գդ
Բիսկվիթը ցողելու համար՝
թեյ սև – 100մլ
կիտրոն – 2 շերտ
Ցիտրուսային կրեմի համար
հյութ նարինջի – 150 մլ
հյութ կիտրոնի – 2 ճ/գդ
կիտրոն – 100գր(կեղև)
նարինջ – 50գր(կեղև)
ձու – 3 հատ(դեղնուց)
ալյուր – 2ճ/գդ
շաքարավազ – 4 ճ/գդ
աղ – 1 պտղունց
Թթվասերով կրեմի համար
թթվասեր – 1 կգ(30% յուղայնությամբ)
շաքարավազ – 220 գր
խտացրած կաթ – 3 ճ/գդ
վանիլին – 1 տաշեղ
Ձևավորման համար՝
ջեմ նարինջի – 2 ճ/գդ(կամ միջին թանձրության մեղր)
ընկույզ – 100 գր
թխվածքաբլիթ – 1/2 բաժակ
Պատրաստման եղանակ
Հրակայուն ամանում հարում ենք ձուն և շաքարավազը մինչև համասեռ զանգված ստացվի։ Ավելացնում ենք խորանարդաձև կտրտած կարագը, մեղրը, կոնյակը և սոդան (սոդան կարիք չկա նախապես քացախով մարելու կամ փխրեցուցիչով փոխարինելու, քանի որ մեղրի հետ խառնուրդը կապահովի անհրաժեշտ արդյունք)։
![mexrov-tort-amanorya-2](http://www.cooks.am/wp-content/uploads/2015/12/mexrov-tort-amanorya-2.jpg)
Ամանը դնում ենք գոլորշու վրա և անընդհատ խառնելով հասցնում եռման աստիճանի, բայց չենք եռացնում։ Կրակը թուլացնում ենք և այդ վիճակում խառնում ևս 10 րոպե։
![mexrov-tort-amanorya--3](http://www.cooks.am/wp-content/uploads/2015/12/mexrov-tort-amanorya-3.jpg)
Ավելացնում ենք մաղած 300 գր ալյուրը և լավ խառնում ենք։
![mexrov-tort-amanorya-4](http://www.cooks.am/wp-content/uploads/2015/12/mexrov-tort-amanorya-4.jpg)
Խմորը վերցնում ենք գոլորշու վրայից։ Աշխատանքային մակերեսի վրա 80 գրամ ալյուր ենք ցանում և վրան դնում տաք խմորը։ Հունցում ենք, մինչև էլաստիկ զանգված ստացվի։
![mexrov-tort-amanorya-5](http://www.cooks.am/wp-content/uploads/2015/12/mexrov-tort-amanorya-5.jpg)
Գունդը բաժանում ենք 6 մասի։
Խմորի 1 մասը դնում ենք հանվող 25 սմ տրամագծով կաղապարի մեջ և գրտնակում ենք։
![mexrov-tort-amanorya-6](http://www.cooks.am/wp-content/uploads/2015/12/mexrov-tort-amanorya-6.jpg)
Զգուշորեն տեղափոխում ենք չոր յուղաթղթի վրա և մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում թխում ենք 4-4,5 րոպե։ Բիսկվիթը պետք է ոսկեգույն երանգ ստանա, բայց ոչ չորանալու աստիճան։ Եզրերը թխվածքաբլիթի պես չոր պետք է չլինեն։
![mexrov-tort-amanorya-7](http://www.cooks.am/wp-content/uploads/2015/12/mexrov-tort-amanorya-7.jpg)
Եթե շերտը թխվելու ընթացքում սկսի փքվել, պետք է ծակծկենք պատառաքաղով։ Թխված և սառած բիսկվիթների եզրերը հավասարեցնում ենք։
![mexrov-tort-amanorya-8](http://www.cooks.am/wp-content/uploads/2015/12/mexrov-tort-amanorya-8.jpg)
Ցիտրուսային կրեմի համար հանում ենք 1 կիտրոնի և կես նարնջի կեղևը։ Կիտրոնից 2 ճ/գդ հյութ ենք քամում, իսկ 2 նարնջից` 150 մլ։
Կաթսայում խառնում ենք ցիտրուսների հյութերը, կեղևները, շաքարավազը, 1 պտղունց աղը, մաղած ալյուրն ու դեղնուցները և դնում ենք կաթսան միջին կրակի վրա և անընդհատ հարելով հասցնում եռման աստիճանի։ Կրակը թուլացնում ենք և շարունակում եփել ևս 1,5-2 րոպե` անընդհատ խառնելով։ Ուշադիր պետք է լինենք, որ կաթսայի տակը չկպչի։
![mexrov-tort-amanorya-9](http://www.cooks.am/wp-content/uploads/2015/12/mexrov-tort-amanorya-9.jpg)
Կրեմն անցկացնում ենք մանր անցքերով քամիչով և դնում մի կողմ։
Բիսկվիթները ցողելու համար շատ թունդ և քաղցր թեյ ենք պատրաստում` ավելացնելով 2 կտոր կիտրոն:
![mexrov-tort-amanorya-10](http://www.cooks.am/wp-content/uploads/2015/12/mexrov-tort-amanorya-10.jpg)
Թթվասերով կրեմի համար կտրատում ենք երկայնքով վանիլինի տաշեղը, դանակի սայրով մաքրում ենք սերմերը։
![mexrov-tort-amanorya-11](http://www.cooks.am/wp-content/uploads/2015/12/mexrov-tort-amanorya-11.jpg)
Առանձին ամանի մեջ լցնում ենք թթվասերը, շաքարավազը, խտացրած կաթը և վանիլի սերմերը և ձեռքի հարիչով հարում ենք մինչև համասեռ զանգված ստացվի։
Բիսկվիթը դնում ենք մատուցարանի վրա։ Թեյը քսում ենք մակերեսին շատ բարակ
շերտով։ Վրայից հավասարաչափ տարածում ենք ցիտրուսային միջուկը։
![mexrov-tort-amanorya-12](http://www.cooks.am/wp-content/uploads/2015/12/mexrov-tort-amanorya-12.jpg)
Ապա ցիտրուսային միջուկի վրայից քսում ենք թթվասերային կրեմի շերտը։
![mexrov-tort-amanorya-13](http://www.cooks.am/wp-content/uploads/2015/12/mexrov-tort-amanorya-13.jpg)
Հավաքում ենք բիսկվիթները` կատարելով նույն գործողությունը բոլոր շերտերի համար։ Վերևի շերտի վրա ցիտրուսային միջուկ չենք քսում։
Տորթի վերևի հատվածը և կողքերը պատում ենք թթվասերային կրեմով։
![mexrov-tort-amanorya-14](http://www.cooks.am/wp-content/uploads/2015/12/mexrov-tort-amanorya-14.jpg)
Ընկույզը մանրացնում և խառնում ենք թխվածքաբլիթի կամ բիսկվիթի փշրանքի հետ։
![mexrov-tort-amanorya-15](http://www.cooks.am/wp-content/uploads/2015/12/mexrov-tort-amanorya-15.jpg)
Եզրերն ու կողքերը պատում ենք փշրանքով. դա հարմար է անել լայնաշեղբ դանակով։
![mexrov-tort-amanorya-16](http://www.cooks.am/wp-content/uploads/2015/12/mexrov-tort-amanorya-16.jpg)
Մակերեսին մեղրով կամ ցիտրուսային ջեմով նախշեր ենք անում և տեղափոխում ենք պատրաստի տորթը սառնարան ողջ գիշեր։
![mexrov-tort-amanorya-17](http://www.cooks.am/wp-content/uploads/2015/12/mexrov-tort-amanorya-17.jpg)
Պատրաստի տորթ ձևավորում ենք ըստ ցանկության, օրինակ պատրաստի թխվածքաբլիթներով:
![mexrov-tort-amanorya-19](http://www.cooks.am/wp-content/uploads/2015/12/mexrov-tort-amanorya-19.jpg)

Փոքր-ինչ ժամանակատար և ծախսատար, բայց արդյունքում շատ համեղ մեղրով տորթ:)
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%B4%D5%A5%D5%B2%D6%80%D5%B8%D5%BE-%D5%BF%D5%B8%D6%80%D5%A9-%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B8%D6%80%D5%B5%D5%A1/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել