Հասկանում եմ, որ շատերի սրտով չի լինի գրածս, բայց կմեռնեի, չասեի: էն որ ազգովի զինվորի կենացն ենք խմում ու ցավը տանում, լավ ենք անում, այդպես էլ պիտի լինի, բայց ինչ կլինի այն սառած զինվորի նկարը, հատկապես որ անզեն է, մի տարածեք էլի: Մեր տղերքը հերոս են, խեղճ չեն ու էդ տղեն էլ հերոս է ու այդ նկարով չէ, որ պիտի փաստենք դա: Եկեք հիշենք, որ սոցցանցերում մեր տարածած ամեն մի նկար ու մեկնաբանություն տեսնում է նաև թշնամին (էլ չասեմ դավաճանների մասին), այնպես որ, չուրախացնենք նրանց:
Հ.Գ.- Հասկանում եմ հուզառատ վերաբերմունքը, բայց զսպեք ձեզ: Ավելին ասեմ` Հայաստանի ամենացրտաշունչ վայրում եմ ծառայել, որտեղ ձնամրրիկը ավելի դաժան էր, քան թշնամին, ու լավ եմ հասկանում այսօր սահմանին կանգնած ամեն մի զինվորի: Եվ հիմա խնդրում եմ, հորդորում` հպարտացեք, հերոսացրեք, աղոթեք սահմանին կանգնած ամեն մի զինվորի համար, բայց մի խղճացեք ու լացացրեք: Եթե կա մեկը, ով պիտի խղճալի ու լացելու իրավիճակում լինի, դա թշնամին է, որի գլխին Նախիջեւանի պոստերում կանգնած է անգամ -20 ջերմաստիճանին տաքարյուն մնացած հայ զինվորը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել