Տարբեր ժողովուրդների հարսանեկան ավանդույթները հաճախ զարմացնում են, երբեմն անգամ՝ վախեցնում:
1. Գերմանացի հարսն ու փեսան 2 նոր ափսե են ջարդում հարսանիքի ընթացքում. սա արվում է չար ուժերին վռնդելու նպատակով:
2. Շվեդները փորձում են համբուրել նորապսակներից մեկին, երբ մյուսը գնում է սանհանգույց:
3. Կոնգոյում նորապսակներին արգելվում է ծիծաղել և անգամ ժպտալ ողջ հարսանեկան արարողության ընթացքում:
4. Քենիայում հարսի հայրը թքում է աղջկա երեսին և կրծքին՝ ի նշան օրհնության:
5. Մավրիտանիայում հարսնացուները հարսանիքի նախօրեին փորձում են հավաքել որքան հնարավոր է շատ կիլոգրամներ:
6. Շոտլանդիայում հարսնացուները փորձությունների միջով են անցնում. նրանց կապում են ծառին և որոշ ժամանակ վիրավորում, իսկ հարսնացուն պարտավոր է դիմանալ:
7. Հարավային Սուդանում ամուսնությունը կայացած են համարում այն ժամանակ, երբ ընտանիքում առկա է 2 զավակ:
8. Հնդկաստանում անիծված կանանց նվիրաբերում են ծառին: Միայն ծառը այրելուց հետո այդ կանայք կարող են ամուսնանալ:
9. Ֆիջի կղզում աղջկան ամուսնության առաջարկ անելու համար տղան պետք է նրա հորը բերի կաշալոտի ատամ:
10. Աֆրիկայի մի շարք երկրներում աղջկա մայրը նորապսակներին ուղեկցում է ննջարան:
11. Բալիում սղոցում են նորապսակների՝ դիմացի 6 ատամները: Դրա արդյունքում նրանք զրկվում են ժանիքներից, ինչը նշանակում է, որ վերջիններս չեն պատկանում չար ոգիներին:
12. Ռուանդայում հարսանիքից հետո կնոջը թույլատրում են մի քանի շաբաթ գիշերվա ընթացքում կծել, հարվածել, վնասել ամուսնուն: Բնակիչները հավատում են, որ այդպիսով կինն իր ողջ հետագա կյանքի ընթացքում ազատվում է չարությունից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/931946046896591
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել