Ինչ որ խառը պատմություններ են պտտվում գլխիս մեջ:
Օգոստոսին Հայաստանի ու Վրաստանի մեջ համաձայնագիր ստորագրվեց Վանաձորում վրացական կապիտալով ՋԷԿ կառուցելու մասին: Էսօր Վրաստանը կիսապաշտոնապես հաստատել է իրանական գազը Հայաստանի տարածքով էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով Վրաստան արտահանելու մասին: Ինչ են նշանակում էս երկուսը:
Ուրեմն հաստատ պարզ էր, որ վրացական կապիտալով կառուցվող ՋԷԿ ը վրացիները չեն աշխատեցնելու ռուսական գազով: Ուրեմն ինչ: Այս երկու , առաջն հայացքից, մեր շահերից բխող հայտարարություններից նվազագույնը մեկը բլեֆ ա:
Ու եթե բլեֆ ա, ինչ նպատակ ա դա հետապնդում: Ինչ ա շահում Վրաստանը, կամ ինչ գին ա վճարում Հայաստանը էս հայտարարությունների համար: Եթե վճարման գնի ակունքները կամ հետևանքները ձգվում են Ջավախք, ուրեմն մենք մեղմ ասած ամենաբարձր մակարդակով պետք ա թքած ունենանք երկու ծրագրերի վրա էլ: Իսկ եթե Վրաստանը ամեն դեպքում հասկացել ա, որ Բաքու-Թբիլիսի- Ջեյհան նավթամուղով և Կարս-Ախալքալաք երկաթուղով ոչ թե նավթ ու գնացք է անցնելու, այլ պանթյուրքիզմ, ուրեմն արժե եղբայրաբար թփթփացնել վրացիների ուսին, ու ասել Ի Գործ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել