Ամանորյա բաղադրատոմս. աղցան «Արքայախնձոր»Բաղադրություն՝
  • Սունկ -300 գ
  • Գազար-1 հատ
  • Խոզապուխտ-100 գրամ
  • Ձու-1 հատ
  • Մայոնեզ
  • Պահածոյացված եգիպտացորեն-1տուփ (բանկա)
  • Կանաչ սոխ-1 փունջ
  • Բուսական յուղ
  • Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
Գազարը քերիչով անցկացնել և տապակել ձեթի մեջ մինչև ոսկե դարչնագույն դառնա:  Նույն ձևով տապակել սունկը:
Կտրատել խոզապուխտը, ձուն անցկացնել քերիչով:
Ափսեի մեջ արքայախնձորի ձևով դասավորել հետևյալ շերտերը և յուրաքանչյուր շերտը մայոնեզով խառնել: Գազար, խոզապուխտ, եգիպտացորեն, ձու, իսկ  վերևի շետում միայն սունկը դասավորել առանց մայոնեզով խառնելու, կանաչ սոխից արքայանխնձորի տերևիկների նման ձև ստանալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել