Մի աիմուհի ինձ ներկայացրեց տարբեր տարիներին գրածներիցս, ասածներիցս իր կատարած ծաղկաքաղը, եւ որոշ մտքեր լաւը թուացին, բայց պէտք է զգույշ լինել, որովհետեւ կարող է ակամայ մէկի միտքը քո բառերով վերարտադրած լինես ու չիմանաս, եւ ինչ-որ շրջանակներում գրագող ընկալուես։ Այս մէկը եթէ ասոյթ էլ դառնայ, գրագող չեմ կարող լինել, որովհետեւ գրուած է մի խայտառակութեան առիթով, որի նմանը ոչ մենք ենք ունեցել ոչ էլ առաւել եւս աշխարհը։
Երկու տասնամեակից աւելի բոլոր կարգին հայերը երազում էին մարդկանց իրաւահաւասարութիւնը խախտող, նրանց ներկայացուցչականութեան իրաւունքը խեղող մեծամասնականով ընտրուած պատգամաւորներ ունենալու կարգից ազատուելու մասին։ «Նոր՝ ապօրինի եւ կեղծիքնորով ընդունուած սահմանադրութեամբ» ազատուեցինք ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐԻՑ, բայց հիմա ունենալու ենք համամասական ընտրակարգով ձեւաւորուող ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ։ Այսպիսի բան կարող էին անել միայն միջազգային մակարդակի խաբեբաները կամ պուտինի շնիկը դարձած մարդա-եւ-ազգա-դաւները...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/paruyr.hayrikyan.1/posts/956691081073302?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել