Երկու նմանատիպ, բայց նույնչափ նողկանք առաջացնող իրողություններ.
-Մի երկու օրվա դադարից հետո ՖԲ մտնելս ճիշտն ասած գոնե առնվազն երկու իրադարձության կտրվածքով ուրախանալու առիթ չտվեց: Ու ոչ միայն ուրախանալու առիթ չտվեց, այլ ավելին՝ տխրելու հնարավորույյուն ու պատճառ հանդիսացավ:
Այն, որ պայքարող քաղաքացի են նորից բերման ենթարկել ու դատելով նախադեպերից՝ կսպասվի նմանատիպ այլ սցենարների կրկնություն, արդեն իսկ ահավոր վատ ու անցանկալի երևույթ է: Չնայած ուրիշ բանի ընդունակ էլ չէ էս երկրի դատաիրավական համակարգը: Վատ է միանշանակ երևույթը, երբ փորձ է կատարվում լռեցնել ազատ խոսքը, երբ պայքարողի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու ցավալի ավանդույթին նույնիսկ ամանորյա «բարիացումը» չի օգնում:
Հաջորդը իր տեսակի մեջ գրեթե նմանատիպ մի երևույթ է՝ իրականության մեջ տխուր, արձագանքներից որոշների մեջ նողկալի, քանզի այն, ինչ պատահել է մեկի հետ, ընդամենը ոտքի կոտրվածք է, ու այն պատահել է Հայ մարդու հետ, ով ունի ընտանիք ու երեխաներ: Այստեղ նողկալին մարդկային հոտի մեջ «փոքրոգիների» խրախճանքն է մարդու հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի առիթով, ինչ է թե նա նախարար է:
Գոնե շատերիս համար պարզ տեսանելի է, որ կրթության ու գիտության նույն նախարարը թեկուզ համակարգի մաս կազմելով հանդերձ ձգտումել ու ձգտում է հենց ՖԲ-ում ու ՖԲ-ի շնորհիվ շփվել սովորական, շարքային ՀՀ քաղաքացիների հետ, հնարավորության սահմաններում նույնիսկ աշխատել օգտակար լինել իր ղեկավարած ոլորտի ներսում ինչ-ինչ հարցերին լուծում տալու գործում ՝ որպես նախարար:
Լավ, էս ժողովրդին ո՞վ բաժանեց այսքան իրարից տարբեր ու իրարից այսքան մեծ, խորը անդունդով բաժանող հատվածների: Այնքան իրար ցավ ու դարդին անհաղորդ, ու նույնիսկ միմյանց դժբախտությունների համար ուրախացողների ու մարդու ազատամտությունը քննադատող, չընդունողների ու քաղաքական հաշվեհարդարի միջոցով այն կյանքի կոչողների:
Էս էն դեպքերից է, երբ արդեն ցանկացած ֆորմատի իշխանափոխություններն էլ եթե իրականանան, արդեն հույսեր չեն ներշնչում լավ ու օրենքի՝ ասել է իրավական ու ժողովրդավարական պետություն ունենալու մեր ընդհանուր ձգտումներում: Ականատեսն ենք «մարդ» արարածի անսահման չարության դրսևորումներին, երկու դեպքերում էլ հավասարապես:
Մնում է ամանորյա արդեն փչացած ուրախ տրամադրությունը «մի կողմ դնել» ու ընդամենը ասել .
Հ.Գ. Վայ էս ազգին էս օրը հասցնող կամ հասցնողներ, կուշտ չուտեք դուք)))))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել