Past.am–ը գրում է.
Երբ երիտասարդները ծնող են դառնում, հատկապես՝ եթե դա նրանց առաջին երեխան է, նրանք բավականին զգայուն են։ Նրանք չգիտեն՝ ինչպես է ճիշտ վարվել, ինչ անել, եւ եթե կողքից ինչ-որ քննադատական մեկնաբանություններ են լսում, շատ են վիրավորվում։ Ահա արտահայտություններ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի ասել երիտասարդ ծնողներին։
«Դե ինչ, քնո՞ւմ եք»
Իսկ դուք ի՞նչ եք կարծում։Նորածին երեխաների ծնողները հաճախ զոմբիների են հիշեցնում։ Նորածին երեխաները միշտ չեն թողնում քնել, հետեւաբար՝ մի տվեք այդ հարցը։
«Գուցե ձեզ օգնե՞նք»
Սա ընդհանուր արտահայություն է, որից հաստատ հրաժարվելու են։ Եթե իսկապես ցանկանում եք օգնել, միանգամից կարող եք ասել՝ մեկ ժամ կզբաղոեցնեմ փոքրիկիդ, դու մի քիչ քնիր։ Դժվար թե այս առաջարկից ծնողը հրաժարվի։
«Դե, ինչպե՞ս է կինդ»
Նա նոր-նոր երեխա է լույս աշխարհ բերել, անսովոր է, հոգնած, էլ ոնց պիտի՞ լինի, հո չեն ասի՝ ֆանտաստի՞կ։ Հետեւաբար, նման անիմաստ հարց մի տվեք, կամ գոնե այլ կերպ ձեւակերպեք հարցը։
«Երեխան ողջ գիշեր քնո՞ւմ է»
Եթե նորածին երեխան ողջ գիշեր հանգիստ քնում է, ուրեմն նա ոչ թե երեխա է, այլ բնության հրաշք։ Հետեւաբար, նման հարց մի տվեք, այդպիսով միայն բարկացնելու եք ծնողներին։
«Վերջերս շնիկ եմ գնել, մոտավորապես պատկերացնում եմ, թե ինչ է նշանակում երեխա ունենալ»
Երբեք մի ասեք նման բան երիտասարդ ծնողներին։ Մի՞թե դուք շնիկի համար գիշերը մի քանի անգամ արթնանում եք, թե՞ շնիկի պամպերսն եք անընդհատ փոխում, այս օրինակները կարելի է դեռ շատ շարունակել։ Պարզապես մի ասեք նման բան։
«Երբ տեսնում եք լացող երեխայի՝ գիտեք, ձեր երեխան կարծես հոգնել է/սոված է/ եւ այլն․․․»
Ծնողները բոլորից լավ գիտեն, թե ինչու են իրենց փոքրիկները լաց լինում, նրանք չունեն ձեր խորհուրդների կարիքը։ Պարզապես այդ փոքրիկը առավոտից երեկո լաց է լինում, ճչում, ու ծնողը երբեմն կարող է հոգնել ու անընդհատ չարձագանքել երեխայի այն լացին, որը, իհարկե անհանգստանալու չէ։ Հետեւաբար, ձեր պարտքը մի համարեք նրանց խորհուրդ տալ։
«Ե՞րբ եք փոքրիկին մեր տուն հյուր բերելու»
Դուք պետք է հասկանաք, որ երեխային դուրս հանելը բավական բարդ է։ Նախ, նա հյուր գնալիս էլ կարող է անընդհատ լաց լինել, ու ծնողը ոչ մի հաճույք չստանա իր գնացած վայրից, հետո բոլորը գրկում են փոքրիկին, համբուրում, եւ այլն, ինչը փոքրիկի համար վարակների աղբյուր է։ Այնպես որ, երբ որ ծնողները գտնեն, որ փոքրիկը պատրաստ է, միայն այն ժամանակ որեւէ տեղ հյուր կտանեն։
«Ե՞րբ եք հաջորդ երեխան ունենալու»
Նոր երեխա ունեցած ծնողներին թվու է, որ այլեւս երբեք չեն ցանկանա եւս մեկ երեխա ունենալ։ Այնպես որ, հիմա դրա ժամանակը չէ նման հարց տալու։ Բացի այդ, դա չափազանց անձնական հարց է, եւ չի կարելի այն տալ ուրիշներին։
«Մի՞թե հանուն երեխայի արժի թողնել ազատ կյանքը»
Երեխան հրաշք է՝ անկախ իր պատճառած հոգսերից։ Երեխան կյանքի իմաստ է, նա ծնողի համար ամեն ինչ է։ Երեխայի հետ շփման ամեն վայրկյանը մի ամբողջ աշխարհ արժե, այնպես որ երբեք նման անիմաստ ու հիմար հարց չտաք ծնողին։ Այո, հանուն երեխայի ամեն ինչ էլ արժե։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել