Հանդուրժողականությունը պետք է լինի երկկողմանի, հավասարակշիռ: Եթե մեկը կարող է իրեն իրավունք վերապահել գրելու՝ «Ժողովուրդ, Նոր տարին և Սուրբ Ծնունդը քեֆի համար չեն, եթե ճշմարիտ հայ եք, ապա գնացեք եկեղեցի, ապաշխարեք, ծոմ պահեք և այլն»,
ապա մյուսն էլ իրավունք ունի հորդորելու՝ «Ժողովուրդ, եթե ներքին ու անբռնազբոս մղում չունեք, պարտավորված մի՛ զգացեք անպայման ծոմ պահելու կամ կրոնական այլ բաներ անելու, հանգիստ սրտով ուրախացեք ու քեֆ արեք, դրանով դուք ՊԱԿԱՍ ՀԱՅ չեք դառնա. Նոր տարին ուրախությա՛ն տոն է, հավատն էլ ձե՛ր անձնական խնդիրն է»:
Իսկ եթե մեկը «ուրախության տոն» ասելով հասկանում է քաղքենիական բդակոխ մրցավազք կամ պարտքով արած քեֆ-մարաթոն, ապա դա նրա՛ խնդիրն է, ոչ թե «ուրախության տոն» հասկացության։ Ուրախանալու և Ամանորը մտերիմների (հատկապես երեխաների) համար իսկական տոն դարձնելու այլ միջոցներ էլ կան...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել