ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին այցելել է Տավուշի մարզում տեղակայված զորամաս և առաջնագիծ, շնորհավորել սահմանապահ զինվորներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
«Տղաներ, դուք մերօրյա հերոսներն եք, մենք հպարտության մեծ զգացումով եք լցվում, որ ունենք նման հզոր բանակ և Ձեզ պես քաջարի մարտիկներ: Մեր երկիրը կարող է զարգացում ապրել և առաջընթաց ունենալ միայն այն դեպքում, երբ մեր երկրի սահմաններն անառիկ են, և այդ առաքելությունը Դուք այսօր պատվով եք իրականացնում»,- զինվորների հետ զրույցում նշել է գյուղատնտեսության նախարարը:
Նշեմ նաև, որ զինվորները չեն էլ հիշել, որ ամիսներ առաջ սահմանամերձ գյուղ այցելած նույն գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երբ այցելել է գյուղի մթերման կետ, հենց այդ ժամանակ սկսել են հնչել կրակոցներ, ինչից հետ գյուղնախարարն արագ հեռացել է գյուղից:
Եթե գյուղնախարարին թվում է, որ իր մեկժամյա ներկայությունը զինվորի կողքին արդեն բավական է, որ զինվորը մտածի, թե իրար հակադիր քանի «երկրներ» կան մեր երկրում, ու զինվորն առնվազն առաջիկա Նոր տարվա տոներին իրեն երջանիկ կզգա բարձրաստիճան պաշտոնյա տեսած լինելու պատվից, ապա սխալվում է։
Հ.Գ. ՀՀ Քաջարի զինվորին ձևական խոսքեր պետք չեն, ինչպես որ պետք չի եղել հիշել, որ նույն խոսքերի հեղինակներն «արագ են կողմնորոշվում» կրակոցների պահին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/928707570553772?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել