Ազգի կայացած լինել֊-չլինելը նա֊ևառաջ որոշվում է Հայրենիքի համար կյանքը վտանգի ենթարկած զինվորների ու նրանց ընտանիքի հանդեպ դրսևորված վերաբերմունքով: Առիթ եղել է ու ասել եմ, որ Հայոց Աշխարհում Սրբազան կարգ կար՝ զոհված կամ վիրավոր զինվորի ընտանիքը պիտի լիներ համայնքի ամենաբարեկեցիկներից: Ու երբ այդպես էինք մտածում, մեր երկրի սահմանները ՝մարդկային պատկերացումներից էլ դուրս էին ու աշխարհի Կարգ սահմանողներից էինք:
Իսկ հիմա՞․․․
Ուտելիք տուն կրելու ամանորյա հևքի մեջ քանի՞սն են մտաբերում, որ պատերազմի հետևանքով կերակրողից զրկված լիքը ընտանիքներ կան, որոնք կարիքի մեջ են:
Լավ տարի ունենալու մեր մաղթանքները տեղ չեն հասնելու և չեն իրականանալու, քանի դեռ չենք գիտակցում, որ մենք պարտք ենք այդ ընտանիքներին և իրենց դժվար վիճակը մեր ամոթն է:
Նայեք ձեր շուրջը, նայեք ձեր բակը, նայեք ձեր շենքը, ձեր փողոցը, ձեր գյուղը, ձեր քաղաքը, գտեք Հայրենիքին Հայր նվիրած ընտանիք, ձեր սեղանից, ձեր երեխաներից կտրեք մի բարիք ու տարեք այդ ընտանիք Ամանորի համար: Տարեք ու մի պահեք ձեզ բարերարի պես, այլ կարկամելով ասեք՝
- Ներող եղեք, որ ուշ հասկացանք, որ պարտք ենք ձեզ:
Ու այդ դեպքում ոչ միայն ձեր, այլև ողջ ազգի նոր տարին կլինի լավը․․․ ինչպես հնում:
Պատերազմում ստացած վերքերի պատճառով հայր կորցրած, տասներեք տարեկանում տան տղամարդ դարձած այս մանչուկին, ով փորձում է հոգալ տան հոգսերը, ու նրա նմաններին մենք պարտք ենք:
Եկել է պարտքի հատուցման ժամը:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10208729534739678&set=a.10200092231292490.2199637.1351196033&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել