Ֆրանսիացի երիտասարդ կնոջը՝ Ժաննա դ՛Արկին, միջնադարում այրեցին խարույկի վրա՝ հանուն արդարության ու հավասարության մղվող նրա պայքարի, էս մեր «խելացիները» վերցրել ու հումորային ֆիլմ են ստեղծել այդ թեմայով: Ինչպե՞ս կարելի է ծաղրել այլ ազգի հերոսին, առավել ևս՝ հերոսուհուն: Մի քիչ քաղաքական հոտառություն է պետք: Նման մի անհեռատես մոտեցման էլ օրերս ականատես եղանք հայկական հեռուստաալիքներից մեկով. հումորային սերիալի հերթական սերիայի թեմա էին ընտրել... մահմեդական բանդիտների ներկայությունը Հայաստանում. իբր՝ դիմակավորված մտել են մեկի տուն ու «ալլահ աքբար» են գոռում՝ տնեցիներին պատանդ վերցրած... Եվ սա այն դեպքում, երբ իսլամիստ-ծայրահեղականներն աշխարհով մեկ քավության նոխազներ են փնտրում (փառք Աստծո, Հայաստանին չեն մոտեցել, բայց երևի ոմանք շատ են փափագում, որ դա էլ լինի, եթե հումորի նյութ են դարձնում): Այս կարգի հումորները կարող են մեծացնել լարվածությունը կրոնական հոսանքների միջև. այնպես, ինչպես Ֆրանսիայում, որտեղ Մուհամեդին ծաղրող նկար էին տպագրել ամսագրում, ինչն էլ ողբալի հետևանքներ ունեցավ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել