Վրաստանի համար Սահակաշվիլին օգտակար շատ բան արեց՝ իհարկե Ամերիկայի օգնությամբ:
Կոռուպցիայի մակարդակը զգալիորեն իջեցրեց:
Ազատվեց Աբխազիայի ու Օսեթիայի անիմաստ բեռից, գլխացավանքից:
Հաջորդ քայլով պետք էր բարեկամանալ վերջիններիս հետ և Ռուսաստանի հետ: Չհասցրեց:
Հայկական հարցում տեղի հայերը դժգոհ էին: Դա, հնարավոր է, հայերի ինքնամոռաց ռուսասիրության պատճառով էր:
Հիմա Վրաստանում կամաց-կամաց վերականգնվում է կոռուպցիան: Բայց հույս ունեմ՝ չի վերադառնա նախկին վիճակին:
Գամսախուրդիայի, Շևարնաձեի ժամանակների ցեխից Սահակաշվիլին Վրաստանը հասցրեց այսօրվա՝ մեզ համար նախանձելի վիճակին:
Իսկ մենք ավելի ենք թաղվել ԼՏՊ-ի ժամանակների ցեխի մեջ, ու թունելի վերջում լույս չի երևում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել