Եվս երեք օր և երեք ժամ, և 2015-ը կհեռանա՝ թողնելով միայն լավ ու վատ հուշեր, հաղթանակներ ու պարտություններ, ուրախություններ և տխրություններ, ցնծություն և ողբերգություն, գտնված և կորած պահեր, սերեր և բաժանումներ, թողնելով մեզնից յուրաքանչյուրի կյանքից մի պատառիկ, թողնելով մեկ տարի մեր կյանքից։
Տարին դեռ չի ավարտվել, բայց հետևողականորեն գնում է դեպի իր վախճանը, դա իր որոշումը չէ, այդպես է ի սկզբանե։ Ինքս ինձ համար տարեվերջյան «մրցանակաբաշխություն» եմ սահմանել. ահա.
Տարվա մարդ - Հայ զինվոր և սահմանապահ գյուղացիՏարվա հերոս - Հայ զինվոր և զինվորի մայր
Տարվա Սեր - Հայ զինվոր և զինվորն սպասող սիրած աղջիկ
Տարվա հարստություն - Հայ զինվոր և հայկական բանակ
Տարվա հպարտություն - Հայ զինվոր և հրամանատար
Տարվա ձեռքբերում - Հայ զինվոր և հաղթանակ՝ ոչ մի մմ-ով թշնամին չի կարողացել խախտել սահմանը
Տարվա ուրախություն - Հայ զինվորի վերադարձ
Տարվա ցավ ու ողբերգություն - Հայ զինվորի կորուստ
Տարվա հավատ և հույս - Հայ զինվոր և հայկական պետություն
Հ․Գ․Հավանաբար կարելի է շարունակել, բայց էս պահին՝ այսքանը։
Սիրով՝ տարվա մտահոգ ու լավատես՝ Մարգարիտ Եսայան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=166909033665681&set=a.108075929548992.1073741827.100010397556977&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել