Տարին ամփոփելու ավանդույթը լավ բան է, բայց արդյո՞ք արդյունքները գոհացնող են, և ավելին՝ արդյո՞ք դրանք ինչ-որ կերպ փոխել են իրերի զարգացման ընթացքը: Այս հարցերի պատասխանը, անշուշտ, խիստ հռետորիկ է: Ինչպես և բոլոր տարիները, այնպես էլ այս տարին իր մեջ ուներ և՛ ձեռքբերումներ, և՛ բացթողումներ: Սա նորմալ է և բնական:Սակայն բացթողումներից ամենացավալին այն է, որ զինվորը սահմանին զոհվեց: Թերևս սա է, որ չես կարող հետ բերել, շտկել, լուծել. մարդու կյանքի մասին է խոսքը: Այլապես մնացած իրավիճակներին հնարավոր է իրավիճակից ելնելով տարբեր լուծումներ կամ դրանց ուղղված տարբերակներ ստեղծել, շտկել, ինչպես, ասենք, ԵՏՄ-ԵՄ քաղաքական խաղում ցանկացած պահի կարելի է խաղի կանոն փոխվել՝ խնդրի լուծման հնարավոր նոր մոտեցումներով:
Հայաստանի Հանրապետության համար մեկ գերխնդիրը զինվորի կյանքն է: Ցանկացած պահի, երբ ընկնում է զինվոր, մեր իրական զարգացման հեռանկարը վտանգի տակ է դրվում: Պատերազմող, կիսապատերազմող կամ պատերազմական հեռանկարներ ունեցող ցանկացած երկիր հեռու է զարգացման վեկտոր ունենալու իրական հնարավորություններից: Սա միանշանակ է բոլոր երկրների հարցում: Այսպես է եղել և անցյալում, այսպես է հիմա և այսպես կլինի վաղը:
Հայաստանի թե՛ արտաքին, և թե՛ ներքին քաղաքականությունը սկսվում և ավարտվում է սահմանին՝ հիմքում ունենալով սահմանին կանգնած զինվորին:
Հայաստանի թե՛ արտաքին, և թե՛ ներքին քաղաքականությունը սկսվում և ավարտվում է սահմանին՝ հիմքում ունենալով սահմանին կանգնած զինվորին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.tsormutyan/posts/1031434676916006?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



