Ժամանակին ես շատ սրտաբաց էի, ժամանակին որն է` մինչև երեկ: Չափից շատ էի իմը համարում այն ամենը, ինչը սիրում եմ, սիրել եմ, երբևէ իմն է եղել կամ ուղղակի շատ թելերով կապված է իմ հետ: Շատ էի նվիրվում ու անկեղծանում, բայց իրականում դա էդքան էլ ճիշտ չի: Բազմաթիվ կենացներ եմ ասել, որի հիմքում հիմնականում եղել է այն գաղափարը, որ իմ կարողությունները խալու նման փռել եմ կենաց լսողների առաջ ու մինչ օրս չեմ լսել պատասխան նմանատիպ կենաց: Չկա տենց բան: Չի գնահատվում անգամ նվիրվածությունը, ասեմ ավելին` դա առաջացնում է դիմացինի խանդն առ սեփական կարողություն:
Հոպ, ստոպ, ես կասեի` )))))) լաաաա՞վ է։
Մի անգամ գրել էի այն մասին, որ պետք չի սիրելի մարդկանց մասին արտահայտվելիս նրանց անվան վերջում ավելացնել «Ս» տառը և չէի սխալվել...
Երբեք որևէ բան մի համարեք, առավել ևս մի արտահայտվեք, որ համարում եք ձերը: Ոչ, ձերը միայն ձեր սեփականությունն է (փիլիսոփայական մոտեցումները դնում ենք մի կողմ ու խոսում միայն մերկանտիլ բաների մասին), միմիայն, ու ոչ մեկ արժանի չի, որ նվիրվեք նրան ավելին, քան նա է ձեզ նվիրվում, ու նրա ունեցածն էլ, խոհափիլիսոփայական նկրտումներից դրդված, համարեք ձերը, որովհետև տեսեք-տեսեք` նվիրված եք չափից շատ: Շատ կլինի ու ներտնական պայմաններում հանքային ջրով բացած մածունը, այսինքն՝ գազով թանը կարող է անգամ չօգնել:
Հարգեք ձեզ, ձեր կարգավիճակը, ի վերջո` ձեր մակարդակը:
Աշխատեք, որ ձեր համար ու ձեզ հանդիպելու համար մարդիկ իրենց կոտորեն, այլ ոչ` հակառակը: Հպարտ եղեք և հիշեք, եթե ձեր կարիքը զգում են, հաստատ կպայքարեն ձեզ տեսնելու համար, իսկ եթե ոչ, ապա դուք ընդամենը հոգնեցնողի կարգավիճակում եք հայտնվելու...

Հ.Գ. Հա, քեռիս ասում էր, որ ես թարախ եմ, ու դա սկսում ա ինձ դզել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել