Ֆուտբոլի հավաքականը մարտին 2 ընկերական հանդիպում կանցկացնի ԵրևանումPanARMENIAN.Net-ը գրում է.

2016-ի մարտի 21-ից 29-ը ՖԻՖԱ-ի կողմից սահմանված է՝ որպես միջազգային ընկերական հանդիպումներ անցկացնելու ժամանակահատված:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև արդեն ձեռք է բերվել համաձայնություն այդ ընթացքում՝ ընկերական խաղերի համար նախատեսված առաջին օրը, Երևանում ընկերական հանդիպում անցկացնելու կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան:

Այս պահին ընթանում են բանակցություններ նշված ժամանակահատվածում ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնելու կապակցությամբ:

Վերջերս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց Վարուժան Սուքիասյանը, որի գլխավորությամբ ազգային թիմը մասնակցելու է ԱԱ-2018-ի ընտրական փուլին: ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներն են լինելու Լեհաստանի, Ռումինիայի, Դանիայի, Մոնտենեգրոյի և Ղազախստանի հավաքականները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել