Մեր պետական տիկնանց ու այրերի մի մասը մեդիայի հետ շփվելու մեծ, շատ մեծ խնդիր ունի։ Երբեմն նրանք ընդհանրապես չեն պատկերացնում, թե ինչպես պետք է պատասխանել լրագրողի հարցին։ Չեն պատկերացնում նաև, թե երբ ընդհանրապես չպետք է պատասխանեն հարցին, քանի որ այդ հարցը ոչ մի կապ չունի նրանց գործունեության հետ, մտացածին հարց է։ Ու հաճախ տուրք տալով լրագրողների «սադրանքներին»՝ ասում են բաներ, որոնք չպետք է ասեն։
Լրագրողների հարցերին ու հատկապես՝ ասուլիսներին պետք է լուրջ վերաբերվել։ Չնայած էս ֆեյսբուքյան դարաշրջանի համար նորմալ է, կուտվի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/m.yalanuzyan/posts/633777353391852?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել