Կիրակի օրը «Քարդաշյաններ» ռեալիթի շոուի ցուցադրումից հետո համացանցում «Հայոց ցեղասպանություն» եզրույթը 10-րդ ամենաշատ որոնվող արտահայտությունն է եղել, հայտնում է Armenianweekly կայքը:
Նշվում է, որ Google-ի հրապարակած վիճակագրության համաձայն` «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունն ամենաշատ փնտրվող արտահայտություններից է եղել կիրակի օրը` մարտի 11-ին և շարունակել է ամենափնտրվող արտահայտություններից մեկը մնալ երկուշաբթի օրը:
Ինչպես ավելի վաղ նշել էինք, Քլո Քարդաշյանը և նրա ամուսին Լամար Օդոմը մարտի 11-ին «Քարդաշյաններ» ռեալիթի շոուի ընթացքում պետք է անդրադառնային Հայոց ցեղասպանությանը, քանի որ NBA-ի աստղ Օդոմը Թուրքիայում խաղալու հրավեր է ստացել:
Զույգը պետք է մասնակցեր Հայ երիտասարդների ֆեդերացիայի (Armenian Youth Federation`AYF) կազմակերպած Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը: Քլոն նշել էր, որ իր ընտանիքի համար, որը հպարտանում է իր հայկական արմատներով, դա շատ զգայուն հարց է:
Նշվում է, որ կիրակի օրը «Քարդաշյաններ» ռեալիթի շուուն դիտել է շուրջ 2.1 մլն մարդ ամբողջ աշխարհից:

Հայաստանում շատ եղան Քարդաշյանների այս մտահղացմանը դեմ արտահայտվողներ, նրանք մերժում էին` ասելով, որ չպետք է հայոց ողբերգությունը շոուի թեմա դարձնել: Իրականում սա Քարդաշյանների կողմից հանուն Հայաստանի ու համաշխարհային հանրությանը Մեծ Եղեռնի մասին տեղեկացնելու ևս մի միջոց էր: Այս քայլը իսկապես ողջունելի էր ու ամբողջովին ի նպաստ հայությանը:
Նյութի աղբյուր՝ http://news.igreg.ru/2012/03/armenian-genocid-google.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել