Ծայրահեղ աննպատակահարմար է Երկրի մեկ պտույտը բաժանել 12 ամիսների (Գրիգորյան օրացույց) : Սա ոչ մի տրամաբանություն չունի, և ոչ միայն չի համընկնում տիեզերական/աստղագիտական ժամանակացույցի հետ, այլ նաև խաղտում է բոլորիս էներգետիկ դաշտերը: Երկրի մեկ ամբողջ պտույտը ճշգրիտ համընկնում է լուսնի 28 օրյա 13 ցիկլերի հետ: Ամիսը սկսելով նույն` կիրակի օրով և վերջացնելով շաբաթ-28, և այսպես 13 անգամ: Լուսնային ցիկլերն են կարգավորում ամբողջ բնությունը: Գրեթե բոլոր կենդանիների հղիության ժամանակահատվածը բաժանվում է 28 կամ 7 օրվան: Մարդը 10 ամիս (40 շաբաթ), խոզը` 4 , փիղը` 22 (616 օր/28), ավանակը 365 օր, կենգուրուն` 42 օր (1.5 լուսնային ամիս), մուկը 3/4 լուսնային, թռչունները` 3/4 կամ մեկ ամբողջ լուսնային ամիս: Բացի դրանից գրեթե բոլոր կաթնասուննեերի դաշտանի ցիկլերը կրկնվում են լուսնի ազդեցությունից:
Մի խոսքով. մեր կյանքը չի համընկնում տիեզերական էներգիաների հետ, որի պատճառով շատ բան է խաղտվում, և դրա մեղավորը 12 ամսյա Գրիգորյան օրացույցն է: Ամենավատն այն է, որ հաճախ պարտավորված ենք էներգիա ծախսել երբ այն քիչ է, և վատնել, երբ այն շատ է: Շատ ավելին կարելի է հասկանալ` ուսումնասիրելով լուսնի հրաշքներն ու էներգետիկ ուժը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել